ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 10 » Օրվա խորհուրդը՝ «Այլեւս երբեք»
09:41
Օրվա խորհուրդը՝ «Այլեւս երբեք»

ՀՀ առաջարկությամբ ՄԱԿ—ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9—ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։
Այդ առթիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, երեկ ուղերձ է հղել նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման եւ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարեւոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ, Օսվենցիմի ազատագրման 70—րդ, Կամբոջայի ցեղասպանության 40—րդ, ինչպես նաեւ Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների եւ այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջեւ շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջեւ իրականացվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության հազարամյա մշակութային կոթողներ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը։
Ուստի միջազգային հանրությունը կրկին համախմբվել է՝ ամեն տարի դեկտեմբերի 9—ին պատգամելու, որ այս ծանրագույն հանցագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսեւորումը ընդդեմ ցեղասպանությունների միասնական պայքարն է։
Հենց այդ միասնականության արդյունքում էր, որ ՄԱԿ—ի անդամ երկրների մեծամասնությունը սատարեց ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության առաջարկությանը եւ Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձեւով դեկտեմբերի 9—ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Այդ նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարեւոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում։
Այսուհետ դեկտեմբերի 9—ը ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլեւ յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ—ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը՝ «Այլեւս երբեք»։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024