ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 10

ՀՀ առաջարկությամբ ՄԱԿ—ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9—ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։
Այդ առթիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, երեկ ուղերձ է հղել նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման եւ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարեւոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ, Օսվենցիմի ազատագրման 70—րդ, Կամբոջայի ցեղասպանության 40—րդ, ինչպես նաեւ Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների եւ այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջեւ շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջեւ իրականացվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի հերթական նիստի երրորդ օրվա վերջում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի վերջին սահմանային ոտնձգությանը։ «Իրականության մեջ իրադրությունը Հայաստանի եւ Արցախի սահմաններում մնում է լարված։ Վերջին օրերին՝ մեր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախօրյակին եւ հիմա, լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաեւ խոշոր տրամաչափի ականանետերից. ընդ որում, օրվա ընթացքում բավականին մեծ քանակությամբ։ Պաշտպանության բանակի հարավ—արեւելյան մասում նույնիսկ տանկերից են կրակել մեր դիրքերի ուղղությամբ։ Միանգամից պետք է ասեմ, որ սա Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը տանում է ապակայունացման՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացքում միայն խաղաղ պայմաններն են եւ առաջին գծում վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը կարող է տանել դեպի երկխոսություն եւ հարցին վերջնական լուծում տալ։ Նրանց ղեկավարությունն այս ամենը չի հասկանում։ Այդ տրամաբանության հիմքում ընկած է այն, որ փորձ է կատարվում խոսել Հայաստանի եւ Արցախի հետ ուժի տեսանկյունից։ Նաեւ չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության շուրջը եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից ելնելով՝ կարող են նաեւ տարբեր հաշվարկներ ունենալ իրավիճակի սրման ուղղությամբ»։ Նախարարն ավելացրեց, որ արդեն հասուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024