ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 16:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 01

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21—րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան։ Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ։ Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13—ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը։ Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների եւ կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը եւ համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում՝ բարբարոսությունից ուժեղ են։
Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը եւ հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21—րդ համաժողովի կարեւորությունը Երկիր մոլորակի եւ ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի՝ կլիմայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ ինչպես է Անկարան փորձում օգտագործել նրանց

Թուրքիա—Սիրիա փոխհարաբերությունները Բաշար Ասադի իշխանության գալուց ի վեր աստիճանաբար սերտանալով, 2010թ. արդեն սերտ բարեկամական, անգամ ռազմավարական էին գնահատվում։ Անկարան գովեստով էր խոսում նախագահ Ասադի բարեփոխումների մասին, հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ այն, որ 2011թ. մարտին, երբ Սիրիա ներթափանցեց «Արաբական գարունը», այդ երկրի իշխանությունների համար անհավատալի էր, որ Անկարան կարող է կանգնել ապստամբների կողքին։ 
Մինչդեռ Թուրքիան «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության շրջանակներում, Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում կարեւոր քայլ էր համարում Սիրիայում իշխանության բերել «չափավորական» «Մուսուլման եղբայրներին»։ Անկարան փաստորեն հանուն այդ նպատակի ջանք չխնայելով, կարելի է ասել, որդեգրեց «նպատակը արդարացնում է միջոցները» քաղաքականությունը։ Փաստորեն, Իրանի հետ բարեկամական փոխհարաբերությունները հարցականի տակ դնելով, ահաբեկչական խմբերի՝ դաիշականների ու «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյող համարվող «Ալ Նոսրայի» հետ համագործակցեց, կրեց նաեւ տնտեսական վնասներ։ 2010թ. դրությամբ Սիրիայի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը՝ տարեկան շուրջ 50—60 միլիարդ դոլար, հօդս ցնդեց։ Երկրի ներսում քրդական հարցը սրվեց, իսկ այժմ էլ Թուրքիան սրեց փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքի եւ ԱՄՆ—ի հովանավորությամբ, ի վերջո, կհասնի իր նպատակներից գոնե մեկին՝ Սիրիայում Թուրքիայի հարեւանությամբ տարածքներում անվտանգության, թռիչքազեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024