ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 12:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 24

Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ ստացավ։ Երեկ Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների եւ «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ՝ տարածաշրջանային համագործակցության հարցերին առնչվող, որի ավարտին հուշագիր ստորագրվեց։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը։
Հուշագրի համաձայն՝ ըստ ռուսական ընկերության տնօրենի, կբարձրանան էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունը, հուսալիությունը։
Այս նախաձեռնությամբ, ըստ Երվանդ Զախարյանի, նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ համաժամանակյա ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության եւ հզորությունների ավելացման նպատակով։
Այս վերջին ծրագրերի մասով, ինչպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին եւ հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել։
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ։ Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ—շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից եւ չհիմնավորված քայլերից։ Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր։
2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երեւույթներով։
Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի եւ մետաղների գները շարունակեցին դրսեւորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում եւ հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024