Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 15
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 13—ին արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6—ին Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները։
Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։
Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670։
Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է 2 միլիոն 547 հազար 916, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265։
Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը։ Հատուկ կարծիք ներկայացված չէր։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քննչական ծառայությունում եւ ՀՀ ոստիկանությունում իրականացված աշխատանքներն են երեկ հանգամանորեն ներկայացրել ոլորտների պատասխանատուները։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|