ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 16

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է չսահմանափակել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ փաստաբանների կամ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ հանդիպումները աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին։ Ընդ որում, հանդիպումների ժամն ու տեւողությունը եւս չեն սահմանափակվելու։ Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով։ Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ։
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մտահոգությունները, անդրադարձել կալանավայրերում առկա հիմնախնդիրներին, ցմահ ազատազրկված անձանց պահման պայմաններին։ Մասնավորապես, Հովհաննես Մարգարյանը կարեւորել է նախագծի ընդունումը, անդրադարձել կալանավայրերում առկա խնդիրներին ու անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Արտաշես Գեղամյանն իր ելույթում անդրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ 
Կոռուպցիայի դեմ պայքարում նա կարեւորեց քաղհասարակության դերը, որը ոչ միայն ուղղակի կառավարության վրա պետք է ճնշում գործադրի, մոնիտորինգ իրականացնի, այլ ոգեւորի, հանրային կարծիքը մոբիլիզացնի։
«Առանց հասարակական կարծիքի մոբիլիզացիայի դժվար կլինի բավարար արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։ Միաժամանակ նշեց, որ արդարադատության նախարարից, փոխնախարարից լսած բոլոր հայտարարությունները ոգեւորվում են իրեն, կարեւոր ազդակներ են. «Հույս ունեմ՝ այդ ազդակները խոսում են այն մասին, որ մենք հասնում ենք շրջադարձային կետի։ Հայաստանը միտված է կատարել որոշիչ քայլեր»։
Ըստ նրա, Հայաստանն ունի լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, եւ անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ կառույցները, փաստաթղթերը բերում են արդյունքներ։
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ—ն պատրաստ է աջակցել Հայաստանին անկախ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորմանը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը։
«Հայաստանը կարիք չունի նորից հեծանիվ հորինելու։ Կան բազմաթիվ մոդելներ, որոնք կարելի է ուսու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում ընթանում է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) գործում հանրային իրազեկման խնդիրներին եւ Սենդայի գործընթացի համատեքստում լրատվամիջոցների դերին ու ազդեցությանը նվիրված միջազգային համաժողով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այն կրում է «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման եւ կայուն զարգացման անկյունաքար» խորագիրը։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ—ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը։
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրերին աշխարհի տարբեր կողմերից փորձագետներով հավաքվել Երեւանում եւ փորձի փոխանակման միջոցով լուծումներ փնտրել նշված խնդիրների վերաբերյալ։ «Սա շատ լավ առիթ է փոխանակել ձեռք բերած լավագույն փորձն ու քաղած դասերը, նախանշել արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի հաղորդակցության, աղետների ռիսկերի նվազեցման հանրային իրազեկման ու լրատվության միջոցների աշխատանքի այն սկզբունքները, որոնք մեզ պետք է առաջնորդեն դեպի կարողությունների հզորացում, աղքատության կրճատում, կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականություն, կայուն զարգացում»,–ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Ողջույնի խոսք ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հույս հայտնելով, որ ներկայացուցչական համաժողովը կարեւոր ներդրում կունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում Սենդայի գաղափարների տարածման, հանրայնացման, ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024