ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 04.12.2024, 12:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 16 » Կոռուպցիայի դեմ պայքարում /Պետք է մոբիլիզացնել նաեւ հասարակական կարծիքը/
11:46
Կոռուպցիայի դեմ պայքարում /Պետք է մոբիլիզացնել նաեւ հասարակական կարծիքը/

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ 
Կոռուպցիայի դեմ պայքարում նա կարեւորեց քաղհասարակության դերը, որը ոչ միայն ուղղակի կառավարության վրա պետք է ճնշում գործադրի, մոնիտորինգ իրականացնի, այլ ոգեւորի, հանրային կարծիքը մոբիլիզացնի։
«Առանց հասարակական կարծիքի մոբիլիզացիայի դժվար կլինի բավարար արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։ Միաժամանակ նշեց, որ արդարադատության նախարարից, փոխնախարարից լսած բոլոր հայտարարությունները ոգեւորվում են իրեն, կարեւոր ազդակներ են. «Հույս ունեմ՝ այդ ազդակները խոսում են այն մասին, որ մենք հասնում ենք շրջադարձային կետի։ Հայաստանը միտված է կատարել որոշիչ քայլեր»։
Ըստ նրա, Հայաստանն ունի լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, եւ անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ կառույցները, փաստաթղթերը բերում են արդյունքներ։
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ—ն պատրաստ է աջակցել Հայաստանին անկախ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորմանը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը։
«Հայաստանը կարիք չունի նորից հեծանիվ հորինելու։ Կան բազմաթիվ մոդելներ, որոնք կարելի է ուսումնասիրել։ Կան շատ լավ փորձեր։ Եթե ինչ—ինչ պատճառներով չեք ուզում կրկնօրինակել Վրաստանին, այլ օրինակներ փնտրեք։ Կարող եք Լեհաստանի, Ռումինիայի փորձն ուսումնասիրել։ Նայեք ինչ կա, ընտրեք այն լուծումը, որը լավագույնն է Հայաստանի համար...»,–ասաց դեսպանը։
Այս տարին արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում համարում է առանցքային, ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
«Այս տարի ձեւավորել ենք ինստիտուցիոնալ նոր համակարգ՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ, գործընկերների հետ համագործակցությամբ ընդունել ենք նոր ռազմավարությունը, որը հավանության է արժանացել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, կառավարության կողմից, ձեւավորել ենք կառավարություն—քաղաքացիական հասարակություն համապատասխան համագործակցության պլատֆորմ, որը թույլ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում ակտիվ համագործակցել քաղհասարակության հետ»,–ասաց նա։
Ըստ Ս. Քրմոյանի, ներկայումս լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարում առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար, քանի որ կա համագործակցության պլատֆորմ, նաեւ՝ վերջին տարիներին հասարակությունը նույնպես հասկացել է կոռուպցիայի վտանգավորությունը։
«Մեր ամբողջ ռազմավարության հիմնական թիրախներից մեկն այն է, որ ձեւավորենք համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երեւույթների նկատմամբ»,–ասաց փոխնախարարը։
Նա նաեւ նշեց, որ այս տարի առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել են բիզնեսին. «Կոռուպցիան առաջին հերթին վնասում է տնտեսությանը, ձեռներեցներին, գործարարներին։ Մենք տեսանք, որ գործարարների կողմից էլ կա պահանջարկ, պատրաստակամություն պայքարել կոռուպցիոն երեւույթների դեմ»։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024