ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 04:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 51 52 »

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի եւ աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները։ Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ։ Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձեւավորման միջազգային փորձին եւ միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը։ Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական եւ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Արմավիրի մարզում մայիսի 23–ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքի վերացման եւ մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին։ Հովիկ Աբրաահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23–ին մարզում տեղի ունեցած կարկտահարության եւ ուժեղ քամու հետեւանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին պատճառված վնասները։ Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել եւ տեղադրել թվով 12 հակակարկտային կայանքներ։ Գումար կհատկացվի մարզի Փարաքար եւ Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով։ Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաեւ հարեւան գյուղում։ Ըստ նրա, այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սոցիալական երաշխիքներ՝ կամավորներին

Կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն այդ անձանց։ Ըստ հիմնավորման՝ այսօր ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաեւ հաշմանդամ դարձած անձանց համար։ Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում 1994 թվականից հետո առաջին անգամ ձեւավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի եւ մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին։ Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից։ Ուստի որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1–ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որին ներկա գտնվեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստան տեղափոխված եւ գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր։
Հանրապետության նախագահը ծանոթացավ տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն եւ առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին։ Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաեւ իրենց մոտ առկա աշխատատեղերը եւ ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը։ 
Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության եւ այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգեւորիչ համարեց եւ բարձր գնահատեց ներկայացված ապրանքների որակական հատկանիշները։ Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկեց իրենց արտադրանքի իրացման եւ արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Բացման խոսքով հանդես եկավ «Հարավային Կովկասի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում տարածաշրջանային շահերի ու ապակառուցողական նկրտումների փոխարեն պետք է տեղ ունենան մարդու իրավունքների ու ազգերի ինքնորոշման սկզբունքները։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է արտահայտել Գերմանիայի Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերը։ Գերմանիայի Ձախ կուսակցությունը ներկայացնող գործիչը իր երկու կուսակիցների հետ եղել է Արցախում, հանդիպում ունեցել նախագահի, ԱԳ նախարարի հետ, լսել ԼՂՀ դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ տպավորված է այն ամենից, ինչ տեսել է Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում։
Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին՝ բանախոսը ցավով շեշտել է, որ Գերմանիայի դաշնակից Էրդողանի կառավարությունը ապակառուցողական քաղաքականություն է վարում ու աջակցում Ադրբեջանին շատ գործողություններում։ «Որպես խաղաղության կուսակցություն՝ մենք պայքարում ենք խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,– ասել է Մարդին Դոլցերը։
Այն հարցին ի պատասխան, թե արդյոք իրենց կուսակցությունը հնարավոր է հանդես գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնությամբ՝ Դոլցերը նշել է. «Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքներով հաստատված է, այլ հարց է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում լուսաբանման խնդիրներ կան, մարդիկ չգիտեն՝ այն որտեղ է, ինչ է։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ինչ տեսել ենք, ներկայացնենք մեր հասարակությանը։ Մենք այստեղ Ձախերի կու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկյան գործարարների համար հայկական շուկայում կապերի հաստատմամբ ձեւավորվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ շահում են բոլորը։ Գործարար ոլորտը մշտապես փնտրում է ներդրումային հնարավորություններ, իսկ ավելի շատ ընկերությունների մուտքը Հայաստան՝ ամրապնդում ու առավել բազմազան է դարձնում երկրի տնտեսությունը։
Այս նոր կապերը դյուրացնելու համար ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ—ամերիկյան առեւտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Կոնվերս բանկը» երեկ կազմակերպել են մեկօրյա բիզնես համաժողով՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։
«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը մեր երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է,–ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ միասին հանդես եկավ բացման խոսքով,–դեսպանատունը եւ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»։
«Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը։ Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման համար,–նշել է Ար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացված նախագիծը եւ հոդվածները, որից հետո կազմակերպվել է երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։
Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը։ Նա տեղեկացրել է, որ 2015 թվականին հանրապետությունում գործել է 95 հեռուստաընկերություն, որից 40—ը՝ վերգետնյա եթերային, 55—ը՝ կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն։ Հանձնաժողով է ներկայացվել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու 14 դիմում, որից 4—ը մերժվել է։ Հանձնաժողովի կարգավորման ոլորտում գործող ընկերությունները հաշվետու տարում ապահովել են ՀՀ պետական բյուջեի զգալի մուտքեր՝ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար տարեկան պետական տուրքի, սահմանված ժամկետում չվճարված տուրքի գումարի նկատմամբ հաշվարկված տույժի, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, «կրկնօրինակ» տրամադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, բիզնես նախագծերի իրականացման, ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության, ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, նոր լուծումներ առաջարկելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացվում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, որն այս տարի կմեկնարկի հունիսի 17–ին։
Բիզնես ֆորումը անցկացվում է 2008—ից, որն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից։ Ինչո՞վ հատկանշական կլինի այս տարվա «ԴիջիԹեքը», ի՞նչ խորագիր կկրի, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեցին միջոցառման կազմակերպիչները։
Միջոցառման նպատակն է նպաստել երկրում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում։
Այս տարվա միջոցառումը կկրի «Խելացի լուծումներ՝ բիզնեսի համար» խորագիրը եւ կդառնա լավագույն հարթակ ՏՏ եւ բիզնես ոլորտների միջեւ արդյունավետ երկխոսություն ծավալելու համար։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Էմիլ Տարասյանի, սա ՏՏ ոլորտի այն կարեւորագույն միջոցառումներից է, որն առիթ է համախմբել թե՛ ՏՏ, թե՛ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին եւ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների ու տարբեր բնագավառներում դրանց կիրառման արդյո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակը նաեւ ի վերջո Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը հարված հասցնելն էր, լիովին ձախողվեց։ Երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, թե տնտեսավարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների եւ կատարել են իրենց պարտավորությունները (տվյալների համաձայն՝ 2016—ի հունվար–ապրիլին Հայաստանի հարկային ու մաքսային մարմինները հավաքել են 328 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. նույն ժամանակաշրջանում համապատասխան ցուցանիշը 323 մլրդ դրամ էր)։
Բացի այդ, նախարարի խոսքերով՝ հարկային մարմինն էլ է այդ առումով արդյունավետ աշխատել։ Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաեւ շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է։ «Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, եւ դա պետք է դրական դիտարկել»։ Արծվիկ Մինասյանը փաստեց, որ բավական կայուն են նաեւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները։ Այսպես՝ 2016—ի առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների 5 տոկոսի աճ։ Ապրիլին տեմպերը, ճիշտ է, մի քիչ դանդաղել են, բայց մայիսին՝ նորից վերականգնվել։
Հավելենք, որ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարը, կառավարությունը 10 օրվա ընթացքում կամփոփի զոհված զինծառայողների ընտանիքների մասին օրինագծի քննարկումների արդյունքները՝ միտված այդ ընտանիքների համար աշխատանքի ու եկամուտի հնարավորություններ ստե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար, նշեց, որ ներկայումս իրականացվում է մեծածավալ աշխատանք ենթակառուցվածքների հիմնարար բարեփոխումների ուղղությամբ, ինչը թույլ կտա տեղական ապրանքների եւ ծառայությունների համար՝ սկսած նախագծման եւ ստեղծման փուլից, ապահովել պատշաճ բարձրակարգ որակական պահանջներ։
«Դա նաեւ հնարավորություն կտա միջազգային շուկայում ավելի վստահաբար տեղական արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնել։ Դրա համար բարեփոխումներ են իրականացվում բոլոր ուղղություններով՝ չափագիտության, ստանդարտացման, սերտիֆիկացման եւ հավատարմագրման համակարգերում, իսկ առաջիկայում կհրապարակենք փուլ առ փուլ այս ռեֆորմների արդյունքները»,— նշեց նախարարը։
Երկրորդ կարեւոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, տեխնոլոգիական նորարարությունների խթանումն է ձեռնարկություններում, որպեսզի միավոր ապրանքի կամ ծառայության ինքնարժեքում էականորեն նվազեն հաստատուն ծախսերը, ինչի արդյունքում կունենանք ավելի ցածր ինքնարժեքով եւ ժամանակակից որակներին համապատասխան ապրանքներ եւ ծառայություններ։
Երրորդ ուղղությունն էլ արտահանման խթանումն է, այդ թվում՝ նաեւ երրորդ երկրներում քաղաքականություն վարել, որպեսզի նվաճեն շուկաներ, օգնեն տեղական արտադրողներին ձեռք բերել այդ շուկաները եւ իրացնելի դարձնել տեղական արտադրությունը։ «Այդ առումով մենք ունենք մի շարք թիրախային շուկաներ, առաջին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ եւ իրենց տեսակետները հայտնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ։
Մինչեւ ելույթներին անցնելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։
Լեւոն Դոխոլյանը կարեւորել է ոչ այնքան օրենսգրքերի կատարյալ լինելը, որքան դրանց կիրառությունը։ Ըստ նրա՝ ԸՕ—ի նախագծում չկա դրույթ, որը կարող է կանխել ընտրակեղծիքները, բացի այդ, ընտրակեղծարարների համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պատիժներն էլ չափազանց մեղմ են։ Նա առաջարկել է ընտրակեղծարարությունը հավասարեցնել ծանր հանցագործություններին։ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ նախագծում առկա են այնպիսի դրույթներ, որոնք ապահովելու են ժողովրդավարական չափանիշերով ընտրությունների անցկացումը։ Կարինե Աճեմյանի խոսքով՝ ԸՕ—ի նախագծում այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ են ամրագրված, որոնք երաշխավորում են ժողովրդավարական գործընթացների շարունակակությունը մեր երկրում։ Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ ընդունված առաջարկները։ Անդրադառնալով նախագծի վերաբերյալ քննարկումներին՝ պատգամավորն անընդունելի է համարել վերջնագրերով խոսելը։ Ըստ նրա՝ որեւէ օրենք ընտրակաշառքը կամ կեղծիքները չի բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1–5–ը տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության համար տվել էինք հանձնարարական պարոն Ասատրյանին։ Ես խնդրում եմ ներկայացնել կառավարությանն այդ միջոցառումների եւ ուսումնասիրության արդյունքները»։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7–ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել եւ հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը։ «Աշխատանքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները։ Անմիջական աշխատանքներն ընտանիքների հետ իրականացվել են տեղերում ձեւավորված խմբերի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մարզերում եւ Երեւանում սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի), համապատասխ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024