ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 5 » Բարեփոխումներ բոլոր ուղղություններով / Պետք է բարձրացնել տեղական ապրանքների մրցունակությունը/
14:42
Բարեփոխումներ բոլոր ուղղություններով / Պետք է բարձրացնել տեղական ապրանքների մրցունակությունը/

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար, նշեց, որ ներկայումս իրականացվում է մեծածավալ աշխատանք ենթակառուցվածքների հիմնարար բարեփոխումների ուղղությամբ, ինչը թույլ կտա տեղական ապրանքների եւ ծառայությունների համար՝ սկսած նախագծման եւ ստեղծման փուլից, ապահովել պատշաճ բարձրակարգ որակական պահանջներ։
«Դա նաեւ հնարավորություն կտա միջազգային շուկայում ավելի վստահաբար տեղական արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնել։ Դրա համար բարեփոխումներ են իրականացվում բոլոր ուղղություններով՝ չափագիտության, ստանդարտացման, սերտիֆիկացման եւ հավատարմագրման համակարգերում, իսկ առաջիկայում կհրապարակենք փուլ առ փուլ այս ռեֆորմների արդյունքները»,— նշեց նախարարը։
Երկրորդ կարեւոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, տեխնոլոգիական նորարարությունների խթանումն է ձեռնարկություններում, որպեսզի միավոր ապրանքի կամ ծառայության ինքնարժեքում էականորեն նվազեն հաստատուն ծախսերը, ինչի արդյունքում կունենանք ավելի ցածր ինքնարժեքով եւ ժամանակակից որակներին համապատասխան ապրանքներ եւ ծառայություններ։
Երրորդ ուղղությունն էլ արտահանման խթանումն է, այդ թվում՝ նաեւ երրորդ երկրներում քաղաքականություն վարել, որպեսզի նվաճեն շուկաներ, օգնեն տեղական արտադրողներին ձեռք բերել այդ շուկաները եւ իրացնելի դարձնել տեղական արտադրությունը։ «Այդ առումով մենք ունենք մի շարք թիրախային շուկաներ, առաջինը ԵԱՏՄ—ն է։ Դրա համար իրականացվում են ենթակառուցվածքների ձեւավորման ծրագրեր, այդ թվում՝ առանձին շուկաների ձեռք բերում, տոնավաճառների կազմակերպում եւ այլն»,— ասաց Արծվիկ Մինասյանը։ 
Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում արագ փոփոխությունները պահանջում են նաեւ արագ որոշումների կայացում։ Նախարարի խոսքերով՝ ՏՏ ոլորտը Հայաստանին ապահովել է անհրաժեշտ մակարդակի մրցունակություն, եւ պատահական չէ, որ Հայաստանն այս ոլորտում համարվում է առաջամարտիկներից մեկը տարածաշրջանում։
«Եթե պահենք այս տեմպը, ապա վստահ եմ, որ ՏՏ ոլորտում Հայաստանը կշարունակի առաջատարի դիրք զբաղեցնել տարածաշրջանում, ինչպես նաեւ կկարողանանք տնտեսական եւ հասարակական կյանքի մնացած բոլոր ոլորտներում եւս թելադրող դիրք ունենալ։ Սա մեր բնական եւ մրցակցային առավելությունն է»,— ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ոչ միայն պարզագույն ՏՏ լուծումներով, այլ նաեւ ամենաբարդ, դժվար տրվող լուծումների առումով կարող ենք անհրաժեշտ ապրանք ու ծառայություն ստեղծել։
Էկոնոմիկայի նախարարը նշեց նաեւ, որ երկրի առավելություններից մեկն էլ այն է, որ  ՏՏ ոլորտը ոչ միայն հենված է միջազգային խոշորագույն կազմակերպությունների, այլ նաեւ տեղական ենթակառուցվածքի եւ մտավոր ներուժի վրա։
«Կառավարությունը շարժվում է այն քաղաքականությամբ, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտներում դառնանք չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ակունքներում կանգնող երկիր»,— հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելուն, ապա նա նշեց, որ ռազմական արդյունաբերությունը ոլորտի առաջնահերթությունների թվում է, «պարզապես միշտ չէ, որ կարող են արվածի մասին բարձրաձայնել»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները, առաջիկայում կհրապարակվեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով։ Նրա խոսքերով՝ կանցկացվի նաեւ հանրային, մասնագիտական քննարկում, եւ առաջին պայմանն է լինելու ընտրել թե՛ ապրանքախմբերը, թե՛ նաեւ գործիքակազմը, ինչը թույլ կտա պաշտպանել երկրի տնտեսությունը։
«Երկրորդ պայմանն է թույլ չտալ սոցիալական պայթունավտանգ իրավիճակի առաջացում, եւ երրորդ կարեւոր ուղղությունը՝ ապահովել տնտեսության անվտանգ զարգացում»,— ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։
Արծվիկ Մինասյանը արդարացի համարեց հնչող հարցադրումը, թե թուրքական ապրանքները որքանով են խանգարում տեղական արտադրության զարգացմանը, սակայն դրա լուծման առաջին բանալին, ըստ նրա, տեղական արտադրության արդյունավետության որակի բարձրացումն է, ինչպես նաեւ այնպիսի մեխանիզմների գործադրումը, ինչը թույլ կտա ավելի էժան լոգիստիկ ծախսումների միջոցով իրացվելի դարձնել տեղական արտադրությունը կամ ապրանքներն ու ծառայությունները։
Հարցին, թե արդյո՞ք թուրքական ապրանքների ներկրման հարցում «արգելքի» անհրաժեշտություն կա, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ որեւէ մեկի մտքով այս պահին չի անցնում ապրանքների ներկրումը արգելել, խոսքը վերոնշյալ երեք հիմնական ուղղություններով տնտեսությունը եւ սպառողների իրավունքները պաշտպանելու մասին է։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024