ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել բազմաբնույթ հարցերի։
Առաջնագծի տարբեր ուղղություններում նկատվող հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժի մասին ԼՂՀ ՊՆ—ի տարածած հաղորդագրությունը նա մեկնաբանել է որպես իրադրությունը վերահսկողության տակ պահելու ծանուցում։
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում եւ լսում է։ Եթե չիմանար այդ մասին հետախուզությունը, համապատասխան հայտարարություններ չէին լինի»,–ասել է ՊՆ խոսնակը։
Հարցին, թե արդյոք թիկունքում փոխզիջումների մասին խոսակցությունները չե՞ն ազդում զինվորի ոգու վրա, Հովհաննիսյանը պատասխանել է, որ զինվորը «ամեն ինչ գիտի», բայց միեւնույն է՝ իր մարտական ոգին բարձր է. «Լինելով շատ տեղերում, տեսնելով զինվորների ու սպաների բարձր մարտական ոգին, պետք է փաստեմ, որ մեր զինվորը իր առջեւ տեսել է փախչող հակառակորդին, եւ այդ իրավիճակում ինքը շատ բարձր մարտական ոգի ունի։
Բանակի ընդհանուր պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի։ Այդ զորքը հաղթած զորք է, իսկ հաղթած զորքի մեջքը անիմաստ խոսակցություններով, քննադատություններով սկսում ենք վնասել»։
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն են կազմում հակառակորդի կորուստները, քանի որ նախկինում խոսվում էր հազարավոր զոհերի մասին, Հովհաննիսյանը ասել է, որ Ադրբեջանը ավելի, քան երբեւէ արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը, հետեւաբար հի
...
Կարդալ շարունակությունը »