ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 07

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
ՀՀ նախագահը եւ սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երեւանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց եւ անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական եւ սոցիալ—դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին եւ որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, եւ, ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է։
Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ։ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով եւ սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը։ Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձեւավորել։ Այս մասին ասուլիսում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Խորհրդարանական աշխատանքն այնպիսին է, որ այնտեղ մի մթնոլորտ պետք է հասունանա, որպեսզի դրա հիման վրա ինչ—որ խնդիր լուծվի։ Թուրքիայում հայկական խնդիրներից որեւէ մեկը բացառված է, որ լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա։ Մենք կարող ենք մեր առաջնահերթ խնդիրների լուծմանը հասնել որքան հնարավոր է Թուրքիայում կոնսենսուս ստեղծելով։ Հետեւաբար, պարտադրանքով որեւէ հարց չի լուծվի։ Ինչ վերաբերում է հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ կապված վերջին զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ դա իր ընտրած գործելաոճն է»,—ասաց Արա Գոչունյանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդարանում կազմակերպված ծեծկռտուքը կապ ունե՞ր Կարո Փայլանի ազգային պատկանելության հետ, Արա Գոչունյանը նշեց, որ եղած խնդիրները միջկուսակցական են։
«Կուսակցությունների միջեւ լարվածություն կա, նրանք ցանկանում են ցույց տալ իրենց ուժը, նոր սկսել բանակցել։ Այստեղ եղան բռնության երեւույթներ, որոնք, իհարկե, անհանգստացնում են։ Խորհրդարանականները չեն ընտրվել իրենց ազգային պատկանելության, այլ Թուրքիայի քաղաքացի լինելու համար։ Այնտեղ կուսակցությունների միջեւ եղած լարվածությունն ազգային պատկանելիությանը վերագրելը մեզ առողջ դիտարկումների չի տանի։ Ուրիշ անձնավորություններ էլ կան, ովքեր խորհրդարանո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաղթանակած Արցախի Ժողովուրդը համայն հայության հետ նշում է գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, բերդաքաղաք Շուշիի ազատագրության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Հետադարձ հայացք ձգելով ոչ հեռավոր անցյալին, որը պատմության մեջ փառավորվեց փայլուն էջերով, արցախյան ազատամարտի յուրաքանչյուր մասնակից, անկախ զինվորական կոչումից, ամեն հայ փորձում է յուրովի ընկալել եւ արժեւորել մայիսի 9—ի խորհուրդը։
Պանծալի տոնի (մասնավորապես՝ Շուշիի ռազմագործողության)  առիթով Արցախում «ՀՀ» թղթակցի հետ ունեցած զրույցում իրենց նկատառումներն են հայտնել ու նաեւ նոր բացահայտումներ արել հայոց բանակին զինվորագրված անձինք։
Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտի ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքն ավերվում, բնակչության շրջանում զոհերի թիվն անվերջ աճում էր։ Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ։ «Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորթյուն կտար խուսափել հետագա ավերածություններից եւ զոհերից, ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրել թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելով դեպի Հայաստան, Արցախը դուրս բերել երկարամյա դաժան շրջափակումից»,–ստեղծված ծանր կացությունից դուրս գալու, Շուշիի ռազմագործողությունը ծրագրելը եւ կազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024