ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին եւ ելույթ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն ընդգծեց, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց փոխադարձ հետաքրքրությունների եւ հանձնառությունների վրա հիմնված գործընկերության մեր ընդհանուր տեսլականը եւ նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության առավել զարգացման եւ ամրապնդման հիմնական ուղղությունները։
Խոսելով Հայաստան—Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարին բավականին հագեցած էր, եւ հավելեց. «Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այն հնարավորություն կտա ընդհանուր արժեքների եւ յուրաքանչյուրիս որոշումների եւ ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր եւ ամու
...
Կարդալ շարունակությունը »