Ամերիկյան գործարարների համար հայկական շուկայում կապերի հաստատմամբ ձեւավորվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ շահում են բոլորը։ Գործարար ոլորտը մշտապես փնտրում է ներդրումային հնարավորություններ, իսկ ավելի շատ ընկերությունների մուտքը Հայաստան՝ ամրապնդում ու առավել բազմազան է դարձնում երկրի տնտեսությունը։
Այս նոր կապերը դյուրացնելու համար ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ—ամերիկյան առեւտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Կոնվերս բանկը» երեկ կազմակերպել են մեկօրյա բիզնես համաժողով՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։
«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը մեր երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է,–ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ միասին հանդես եկավ բացման խոսքով,–դեսպանատունը եւ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»։
«Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը։ Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման համար,–նշել է Ար
...
Կարդալ շարունակությունը »