«Պաշտպանության բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին։ Հայ զինվորն ամուր կանգնած է դիրքերում եւ, կառչելով մայր հողին, աչալրջորեն հսկում է հայրենիքի սահմանը, մեր ժողովրդի անդորրը՝ միշտ պատրաստակամ իրագործելու մարտավարական ամենաբարդ խնդիրը,–ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպումից հետո նշել է Սեյրան Օհանյանը։–Այսօր ես հասցրել եմ լինել զորավարժություններում, մասնակցել մարտական պատրաստվածության գործընթացներին, ինչպես նաեւ այցելել առաջնային գիծ ու հաղորդակցվել զինվորականների հետ։ Ու ավելի համոզվեցի, որ ստորաբաժանումներում տղաների մարտական, բարոյահոգեբանական ոգին շարունակում է բարձր մնալ։ Ասել է թե՝ նրանք գտնվում են ձեռք բերված փորձի գագաթնակետին եւ յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչ անել տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանելեւ համար»։
Նրա կարծիքով, բանակի խնդիրը՝ «ներկա իրականության մեջ», երբ բոլոր քայլերը ձեռնարկվում են բանակցային գործընթացը վերականգնելու եւ խաղաղ պայմաններում շարունակելու, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, կայանում է նրանում, որ արվի հնարավորը՝ վստահության եզրեր գտնելու, առաջնագծում բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ։ «Զերծ մնալով
...
Կարդալ շարունակությունը »