ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տեղական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար, նշեց, որ ներկայումս իրականացվում է մեծածավալ աշխատանք ենթակառուցվածքների հիմնարար բարեփոխումների ուղղությամբ, ինչը թույլ կտա տեղական ապրանքների եւ ծառայությունների համար՝ սկսած նախագծման եւ ստեղծման փուլից, ապահովել պատշաճ բարձրակարգ որակական պահանջներ։
«Դա նաեւ հնարավորություն կտա միջազգային շուկայում ավելի վստահաբար տեղական արտադրանքը եւ ծառայությունները ներկայացնել։ Դրա համար բարեփոխումներ են իրականացվում բոլոր ուղղություններով՝ չափագիտության, ստանդարտացման, սերտիֆիկացման եւ հավատարմագրման համակարգերում, իսկ առաջիկայում կհրապարակենք փուլ առ փուլ այս ռեֆորմների արդյունքները»,— նշեց նախարարը։
Երկրորդ կարեւոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, տեխնոլոգիական նորարարությունների խթանումն է ձեռնարկություններում, որպեսզի միավոր ապրանքի կամ ծառայության ինքնարժեքում էականորեն նվազեն հաստատուն ծախսերը, ինչի արդյունքում կունենանք ավելի ցածր ինքնարժեքով եւ ժամանակակից որակներին համապատասխան ապրանքներ եւ ծառայություններ։
Երրորդ ուղղությունն էլ արտահանման խթանումն է, այդ թվում՝ նաեւ երրորդ երկրներում քաղաքականություն վարել, որպեսզի նվաճեն շուկաներ, օգնեն տեղական արտադրողներին ձեռք բերել այդ շուկաները եւ իրացնելի դարձնել տեղական արտադրությունը։ «Այդ առումով մենք ունենք մի շարք թիրախային շուկաներ, առաջին
...
Կարդալ շարունակությունը »