Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից են, որոնց շնորհիվ հայությունը վերստին համախմբվեց, հավատաց իր ուժերին՝ փրկվելով կործանումից։
Իսկ իրադրությունն իսկապես օրհասական էր։ 1918թ. ապրիլի 15—ին թուրքերը գրավեցին Բաթումը, իսկ ապրիլի 26—ին առանց կռվի գրավեցին Կարսը։ Այնուհետեւ զինադադար կնքվեց, եւ Տրապիզոնում ընդհատված թուրք—անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում, 1918թ. մայիսի 11—ին։ Թուրքերի այս հաղթանակներից հետո հայերից դատարկվեցին Վան—Խնուս—Ալաշկերտ—Կարս տարածքները։ Այս վայրերի 70.000—անոց բնակչությունը, հիմնականում տարոնահայությունը, Կարո Սասունու, Սասունցի Մուշեղի, Մանուկի եւ այլոց գլխավորությամբ, ովքեր հիմնականում ղեկավարում էին սասունցիների գունդը, միացան Անդրանիկի՝ դեպի Ալեքսանդրապոլ նահանջող ջոկատին։
Կարսի գրավումից հետո ստեղծվել էր թուրքական «Կարս» բանակային խմբավորումը՝ Յաղուբ Շեւքի փաշայի գլխավորությամբ, որի նպատակն էր գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, Թիֆլիսը, Բաքուն, ապա Հյուսիսային Պարսկաստանը, այլ կերպ ասած՝ իրականացնել պանթուրքիստական իրենց ծրագիրը։
Մայիսի 15—ին, վաղ առավոտյան թուրքական զորքերը հանկարծակի հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա։ Քաղաքում գտնվող բոլոր զորամասերը մտան կռվի մեջ։ Մի քանի ժամ անց թուրքական զորքերը գրավեցին քաղաքը՝ թալան ու սպանություններ կազմակերպելով բնակչության շրջանում։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորք
...
Կարդալ շարունակությունը »