Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո տնտեսության արտահանման ճյուղում նկատելի են զգալի փոփոխություններ։ Բնականաբար, նոր ձեւավորված միասնական տնտեսական միջավայրում մուտք գործելու դեպքում կարող են առաջանալ նաեւ խնդիրներ։ Օրինակ, վերջին ժամանակներս դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող հայ գործարարները մատնանշում են խոշոր առեւտրային ցանցերում հայկական ապրանքների համար ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության մասին։ Չնայած այս, ընդհանուր առմամբ, ժամանակավոր խնդիրներին, ԵԱՏՄ անդամակցության դրական կողմերն արդեն իսկ զգալի են։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան երեկ կայացած Երեւան—Մոսկվա տեսակամուրջի ընթացքում տեղեկացրեց, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016—ի առաջին ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տպավորիչ աճ է արձանագրել։ Այսպես, 2016թ. հունվար—փետրվար ամիսներին Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղըզստան արտահանումը։ Իհարկե, ծավալներն առայժմ փոքր են, սակայն աճը նշանակալի է։ Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը։ Ներկայումս առկա են հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները, հետեւաբար՝ հարցը նշանակալիորեն բիզնեսի հարթությունում է, ընկերություններն իրենք պետք է ակտիվ
...
Կարդալ շարունակությունը »