ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Արտահանման արդյունքները տպավորիչ են /Տնտեսության անկման տեմպերը ԵԱՏՄ—ում դանդաղել են/
15:19
Արտահանման արդյունքները տպավորիչ են /Տնտեսության անկման տեմպերը ԵԱՏՄ—ում դանդաղել են/

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո տնտեսության արտահանման ճյուղում նկատելի են զգալի փոփոխություններ։ Բնականաբար, նոր ձեւավորված միասնական տնտեսական միջավայրում մուտք գործելու դեպքում կարող են առաջանալ նաեւ խնդիրներ։ Օրինակ, վերջին ժամանակներս դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող հայ գործարարները մատնանշում են խոշոր առեւտրային ցանցերում հայկական ապրանքների համար ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության մասին։ Չնայած այս, ընդհանուր առմամբ, ժամանակավոր խնդիրներին, ԵԱՏՄ անդամակցության դրական կողմերն արդեն իսկ զգալի են։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան երեկ կայացած Երեւան—Մոսկվա տեսակամուրջի ընթացքում տեղեկացրեց, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016—ի առաջին ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տպավորիչ աճ է արձանագրել։ Այսպես, 2016թ. հունվար—փետրվար ամիսներին Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղըզստան արտահանումը։ Իհարկե, ծավալներն առայժմ փոքր են, սակայն աճը նշանակալի է։ Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը։ Ներկայումս առկա են հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները, հետեւաբար՝ հարցը նշանակալիորեն բիզնեսի հարթությունում է, ընկերություններն իրենք պետք է ակտիվություն դրսեւորեն։ Արդեն մեկ տարի է անցել, շատ արտահանողներ են սկսում օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից, իսկ մենք ուրախ կլինենք հարթել դժվարությունները, որ կառաջանան հայ գործարարների գործունեության ընթացքում։ Մոսկովյան խանութներում հաճախ եմ տեսնում հայկական մեծաքանակ ապրանքներ»,–նշեց բանախոսը։
Տ. Վալովայան անդրադարձավ նաեւ ԵԱՏՄ—ում 2015թ. արձանագրված տնտեսական ցուցանիշներին։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ տնտեսական աճի նվազում էր արձանագրվել Միության տարածքում, Հայաստանը միակ երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպերն այդ ընթացքում ոչ միայն չէին նվազել, այլեւ աճել էին. «Ակնհայտ է, թե ինչպես է միության նոր մասնակցի անդամակցությունը նման առավելություններ առաջացրել, ու կարծում ենք, որ ինտեգրումը պետք է խորացնել։ Այդուհանդերձ, ընթացիկ տարում ԵԱՏՄ տնտեսական աճի նվազման տեմպերն ավելի փոքր կլինեն, քան 2015թ. էր։ Իսկ սկսած 2017—2018թթ. ակնկալում ենք, որ տնտեսական աճը կարտացոլվի դրական ցուցանիշներով»։
ԵՏՀ պաշտոնյան հիշեցրեց, որ 2015թ. ԵԱՏՄ ՀՆԱ—ում անկում գրանցվեց, որը, սակայն, Ռուսաստանի եւ Բելառուսի հաշվին էր. մյուս երկրները ՀՆԱ—ի աճ են գրանցել։ 2016թ. սկզբին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի դեպքում տեսանելի են տնտեսական աճի դանդաղեցման միտումներ, բայց այս տարվա համար ավելի քիչ անկում է կանխատեսվում, քան 2015թ. էր. «Նախորդ տարի 18 տոկոսով նվազել էր ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը։ 40 տոկոսով նվազեց առեւտուրը երրորդ երկրների հետ։ Կարող ենք վստահաբար ասել, որ ստեղծված տնտեսական իրավիճակում երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատը կլինեին, եթե չլիներ ԵԱՏՄ—ն։ Մենք արդեն հիմա, այս ցուցանիշները տեսնելով, կարող ենք ասել, որ միությանն անդամակցությունը փոխհատուցում է համաշխարհային ճգնաժամից առաջացող մեր կորուստները։ Երբ մենք համեմատում ենք մեր ցուցանիշները Միության ներսում ու մեր փոխազդեցությունները ԵԱՏՄ շրջանակից դուրս այլ պետությունների հետ, տեսնում ենք, որ միությունում դինամիկան էականորեն մեծ է»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024