Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12
Ազգային ժողովում ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների հետ։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից. «Ես իմ պարտքը համարեցի խոսել այն մասին, որ ԵԽԽՎ—ն չպետք մատների արանքով ու հավասարության նշան դնելու եղանակով նայի ղարաբաղյան հակամարտությանը։ Մենք պարբերաբար ասել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրին այդպիսի մոտեցումները կարող են տարածաշրջանում լարվածության առիթ տալ։ Ես հույս հայտնեցի, որ ապագայում նրանք արդեն մատների արանքով չեն նայի արցախյան հիմնախնդրին»։ ԵԽԽՎ համազեկուցողները խոստացել են, որ ապագայում փորձելու են այլ տեսանկյունից նայել ղարաբաղյան հիմնախնդրին՝ թույլ չտալով, որ հարցն այդ կառույցում շահարկման առարկա դառնա. «Նրանք ասել են, որ ընդունում են իրենց սխալը եւ փորձելու են հետագայում դասեր քաղել այդ սխալներից։ Այդ սխալներից մեկն այն էր, երբ նրանք բալանսավորված մոտեցում ցուցաբերեցին՝ մերժելով Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, սակայն ընդունեցին Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Նրանք հասկացել են, որ նման դեպքերը կարող են Ադրբեջանի համար հիմք հանդիսանալ»։
«Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը հենց Հայաստանն է, որը հնարավոր բոլոր միջոցներով պետք է մտածի իր պաշտպանությունը կազմակերպելու մասին,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, բիզնես նախագծերի իրականացման, ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության, ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, նոր լուծումներ առաջարկելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացվում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, որն այս տարի կմեկնարկի հունիսի 17–ին։
Բիզնես ֆորումը անցկացվում է 2008—ից, որն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից։ Ինչո՞վ հատկանշական կլինի այս տարվա «ԴիջիԹեքը», ի՞նչ խորագիր կկրի, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեցին միջոցառման կազմակերպիչները։
Միջոցառման նպատակն է նպաստել երկրում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում։
Այս տարվա միջոցառումը կկրի «Խելացի լուծումներ՝ բիզնեսի համար» խորագիրը եւ կդառնա լավագույն հարթակ ՏՏ եւ բիզնես ոլորտների միջեւ արդյունավետ երկխոսություն ծավալելու համար։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Էմիլ Տարասյանի, սա ՏՏ ոլորտի այն կարեւորագույն միջոցառումներից է, որն առիթ է համախմբել թե՛ ՏՏ, թե՛ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին եւ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների ու տարբեր բնագավառներում դրանց կիրառման արդյո
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են ոչ միայն ՀՀ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, այլեւ տնտեսավարողները՝ հնարավորություն ունենալով ներկայացնել սեփական դիտարկումները։ Արդյունքում պատրաստված փաստաթուղթը զգալի որակական առաջընթաց է ապահովելու երկրի հարկային քաղաքականության իրականացման ոլորտում։ Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադեւոսյանը՝ ընդգծելով, որ գործարար համայնքի ներգրավումը քննարկումներին հնարավորություն տվեց զգալիորեն օպտիմալացնել փաստաթուղթը։
«Ներկայումս հարկային քաղաքականությունն ամրագրված է ու կարգավորվում է բազում օրենսդրական ակտերով եւ ՀՀ կառավարության որոշումներով։ Նոր օրենսգիրքը միասնական փաստաթուղթ է լինելու, որը ավելի հստակ է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջեւ իրավահարաբերությունները»,–նշեց նա։
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով, փաստաթուղթը միասնական, մեծ փաթեթով սահմանում է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունն ու հարկ վճարողը։ Ի տարբերություն բազում փաստաթղթերում ցաք ու ցրիվ եղած իրավական ակտերի ու պաշտոնական պարզաբանումների՝ մեկ ընդհանուր փաստաթուղթը հիմնված կլինի երկու հիմնարար մոտեցումների վրա։
«Առաջինը՝ կոնցեպտուալ խնդիրներն են, որոնք բարձրացվել են քննարկումների ժամանակ եւ իրենց լուծումը գտել նոր փաստաթղթում։ Դրանք վերաբերում են տո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը դեռ կախվածություն ունի բնական ռեսուրսներից, եւ երկրին բնորոշ կանաչ աճի ցուցանիշների հատկորոշման մեթոդաբանության մշակումը նշանակալի ներդրում կլինի տնտեսական աճի քաղաքականությունների մշակման եւ դրանց ներդրման արդյունքների գնահատման համար։ Երեկ Երեւանում կայացած աշխատաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը՝ միաժամանակ ընդգծելով, որ կանաչ աճի ցուցանիշները աստիճանաբար դառնում են երկրի տնտեսական իրավիճակի կայունության գնահատման կարեւոր գործիք։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ «Աջակցություն հյուրընկալող երկրին՝ կայուն շուկայական տնտեսության անցմանը եւ տնտեսական կայունության ապահովմանը» ծրագրի ու տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EaP GREEN» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՏՀԶԿ կողմից մշակված ազգային տնտեսության «կանաչացման» արդյունավետ մեթոդոլոգիաներն ու լուծումները։ Քննարկվեցին հարցեր, թե ինչպես կարելի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսության փոխհարաբերություններում։ Խոսեցին այն մասին, թե ինչպիսի չափումներով կարելի է հանրությանը տեղեկատվություն տալ ոլորտների գործունեության ցուցանիշների մասին եւ թե ինչպես կարող են պետական քաղաքականության մշակած ծրագրերը հաղթահարել կոնկրետ այդ ոլորոտում առկա որոշ մարտահրավերները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|