Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 20
Երեկ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որին ներկա գտնվեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստան տեղափոխված եւ գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր։
Հանրապետության նախագահը ծանոթացավ տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն եւ առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին։ Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաեւ իրենց մոտ առկա աշխատատեղերը եւ ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը։
Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության եւ այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգեւորիչ համարեց եւ բարձր գնահատեց ներկայացված ապրանքների որակական հատկանիշները։ Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկեց իրենց արտադրանքի իրացման եւ արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Բացման խոսքով հանդես եկավ «Հարավային Կովկասի
...
Կարդալ շարունակությունը »
|
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում տարածաշրջանային շահերի ու ապակառուցողական նկրտումների փոխարեն պետք է տեղ ունենան մարդու իրավունքների ու ազգերի ինքնորոշման սկզբունքները։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է արտահայտել Գերմանիայի Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերը։ Գերմանիայի Ձախ կուսակցությունը ներկայացնող գործիչը իր երկու կուսակիցների հետ եղել է Արցախում, հանդիպում ունեցել նախագահի, ԱԳ նախարարի հետ, լսել ԼՂՀ դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ տպավորված է այն ամենից, ինչ տեսել է Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում։
Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին՝ բանախոսը ցավով շեշտել է, որ Գերմանիայի դաշնակից Էրդողանի կառավարությունը ապակառուցողական քաղաքականություն է վարում ու աջակցում Ադրբեջանին շատ գործողություններում։ «Որպես խաղաղության կուսակցություն՝ մենք պայքարում ենք խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,– ասել է Մարդին Դոլցերը։
Այն հարցին ի պատասխան, թե արդյոք իրենց կուսակցությունը հնարավոր է հանդես գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնությամբ՝ Դոլցերը նշել է. «Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքներով հաստատված է, այլ հարց է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում լուսաբանման խնդիրներ կան, մարդիկ չգիտեն՝ այն որտեղ է, ինչ է։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ինչ տեսել ենք, ներկայացնենք մեր հասարակությանը։ Մենք այստեղ Ձախերի կու
...
Կարդալ շարունակությունը »
|
1915 թ. մարտին Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ
Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը: Այդ օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ.:
20-րդ դարի սկզբին Պոնտոսի հույների պատմությունն արդեն բոլորել էր 3-րդ հազարամյակը: Հույները մեծամասնություն էին կազմում Փոքր Ասիայի հյուսիսում (Պոնտոսում) և արևմուտքում (Անատոլիա), ինչպես նաև Կապադովկիայի որոշ գավառներում: Ինչպես և հայերը, հույներն այդ տարածքների բնիկ ժողովուրդն էին ու չէին ցանկանում ենթարկվել մահմեդականացմանն ու թրքացմանը: Թուրքակա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|