ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 20 » Բունդեսթագում ճանաչումը այս անգամ շատ հավանական է /Անհրաժեշտ է հանրայնացնել ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը/
16:27
Բունդեսթագում ճանաչումը այս անգամ շատ հավանական է /Անհրաժեշտ է հանրայնացնել ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը/

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում տարածաշրջանային շահերի ու ապակառուցողական նկրտումների փոխարեն պետք է տեղ ունենան մարդու իրավունքների ու ազգերի ինքնորոշման սկզբունքները։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է արտահայտել Գերմանիայի Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերը։ Գերմանիայի Ձախ կուսակցությունը ներկայացնող գործիչը իր երկու կուսակիցների հետ եղել է Արցախում, հանդիպում ունեցել նախագահի, ԱԳ նախարարի հետ, լսել ԼՂՀ դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ տպավորված է այն ամենից, ինչ տեսել է Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում։
Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին՝ բանախոսը ցավով շեշտել է, որ Գերմանիայի դաշնակից Էրդողանի կառավարությունը ապակառուցողական քաղաքականություն է վարում ու աջակցում Ադրբեջանին շատ գործողություններում։ «Որպես խաղաղության կուսակցություն՝ մենք պայքարում ենք խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,– ասել է Մարդին Դոլցերը։
Այն հարցին ի պատասխան, թե արդյոք իրենց կուսակցությունը հնարավոր է հանդես գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնությամբ՝ Դոլցերը նշել է. «Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքներով հաստատված է, այլ հարց է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում լուսաբանման խնդիրներ կան, մարդիկ չգիտեն՝ այն որտեղ է, ինչ է։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ինչ տեսել ենք, ներկայացնենք մեր հասարակությանը։ Մենք այստեղ Ձախերի կուսակցությունից երեք հոգով ենք, սակայն այն մեծ կուսակցություն է, ու մենք աշխատանք ունենք անելու հենց մեր կուսակցության ներսում, տեղական կազմակերպություններում։ Մենք աջակիցներ գրավելու խնդիր ունենք, հարցն այնքան տարածելու, որ կարծիք ձեւավորվի։ Սա գործընթաց է, որը մենք ցանկանում ենք առաջ տանել»։
Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեն վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կընդունվի Բունդեսթագի կողմից։ Նրա խոսքով՝ թե հասարակական, թե պատգամավորների մակարդակում շատ են քննադատությունները վարչապետ Մերկելի քաղաքականության նկատմամբ, ովքեր կարծում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի նման բռնապետին չպետք է թույլ տալ ճնշում գործադրել իրենց վրա։
Նա նշել է, որ իրենց Հայաստան է բերել երկու պատճառ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցերն ու Լեռնային Ղարաբաղ այցելելու եւ խնդրին տեղում ծանոթանալու նպատակը։ «Երկար տարիների պայքարից հետո, որի մեջ ակտիվորեն ներգրավված է իմ կուսակցությունը, վերջապես հունիսի 2—ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ պետք է ընդունվի, եւ իրերն իրենց անուններով կոչվեն՝ ցեղասպանություն։ Ըստ էության՝ դա պետք է վաղուց տեղի ունենար, բայց ամեն դեպքում դա լինելու է այս օրերին»,– ասել է Բունդեսթագի պատգամավորը։ Յելփքեն նկատել է, որ իրենք առաջարկել են ու աշխատանք են տանում, որպեսզի բանաձեւում ներգրավվի Գերմանիայի մասնակցության ու պատասխանատվության հարցը. «Մենք ցանկանում ենք մեր հասարակության գիտակցությանը հասցնել գաղափարը, որ Գերմանիան, Թուրքիայի այն ժամանակվա զինակիցը լինելով, բազմաթիվ զինվորներ ու գեներալներ է ուղարկել այնտեղ, ովքեր թուրքերի հետ մասնակցել են շատ գործողությունների»։
Նրա դիտարկմամբ՝ Գերմանիան անընդհատ զգուշանում է Էրդողանից, եւ իրենք հիմքեր ունեն մտածելու, որ այս անգամ էլ փափուկ ձեւակերպում կլինի բանաձեւում, որպեսզի գործընկերոջը չզայրացնեն, սակայն բանաձեւի ճանաչումն ինքնին կարեւոր քայլ է համարում հաջորդիվ գործողությունների տեսանկյունից։ Ուլլա Յելփքեն հավելել է, որ իրենք աշխատելու են դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ներառման ու հարցի շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա, պատգամավորի խոսքով, իրենք մեծ անհանգստությամբ են հետեւում բռնկումներին։ «Անհանգստացած ենք, որ Էրդողանը առաջիններից էր, որ ապրիլյան առաջին օրերին հայտարարություններ արեց, բայց ոչ թե բռնկումը հանդարտեցնելու, այլ Ադրբեջանին ոգեշնչելու համար։ Մենք գտնում ենք, որ խնդիրը չունի ռազմական լուծում, այն պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծվի, ինչն այսօր քննարկվում է»,–ասել է Ուլլա Յելփքեն։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024