ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12 » Ռազմարդյունաբերությունը՝ առաջնահերթություն /Կմեկնարկի «ԴիջիԹեք 2016» բիզնես ֆորումը/
15:46
Ռազմարդյունաբերությունը՝ առաջնահերթություն /Կմեկնարկի «ԴիջիԹեք 2016» բիզնես ֆորումը/

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, բիզնես նախագծերի իրականացման, ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության, ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, նոր լուծումներ առաջարկելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացվում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, որն այս տարի կմեկնարկի հունիսի 17–ին։
Բիզնես ֆորումը անցկացվում է 2008—ից, որն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից։ Ինչո՞վ հատկանշական կլինի այս տարվա «ԴիջիԹեքը», ի՞նչ խորագիր կկրի, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնեցին միջոցառման կազմակերպիչները։
Միջոցառման նպատակն է նպաստել երկրում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում։
Այս տարվա միջոցառումը կկրի «Խելացի լուծումներ՝ բիզնեսի համար» խորագիրը եւ կդառնա լավագույն հարթակ ՏՏ եւ բիզնես ոլորտների միջեւ արդյունավետ երկխոսություն ծավալելու համար։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Էմիլ Տարասյանի, սա ՏՏ ոլորտի այն կարեւորագույն միջոցառումներից է, որն առիթ է համախմբել թե՛ ՏՏ, թե՛ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին եւ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների ու տարբեր բնագավառներում դրանց կիրառման արդյունավետությանը։ «Նշված բիզնես ֆորումը նաեւ հիմք է ինովացիոն ենթակառուցվածքների ձեւավորման արագացման եւ արդիականցման համար, ինչի ուղղությամբ քայլեր է կատարում նախարարությունը։ Այսօր նոր տեխնոլոգիաների ներդրումը արդիական է դարձել Հայաստանի համար եւ պետք է համատեղ աշխատենք՝ կապակցելու բիզնեսը գիտելիքի հետ, անկախ ոլորտից՝ լինի ռազմարդյունաբերության, թե այլ։ Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որպեսզի բիզնեսը եւ բիզնես գաղափար ունեցողները կարողանան համագործակցել եւ ի ցույց դնեն իրենց ունակությունները։ Այդ հարթակի ձեւավորման ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,–նշեց Էմիլ Տարասյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գնահատմամբ, այս ֆորումն արդեն իր տեղն ամրապնդել է եւ նույնիսկ հետաքրքրություն առաջացրել միջազգային հարթակում։ Ըստ նրա, շատ արտասահմանյան կազմակերպություններ իրենց միջոցառումները զուգորդում են «ԴիջիԹեքի» հետ։ «Այս տարվա միջոցառման առաջնահերթ շեշտադրումը լինելու է ռազմարդյունաբերությունը։ Արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ԻՏՁՄ միության եւ զինված ուժերի հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է այն խնդիրների ուղղությամբ, թե ինչպիսի կարճաժամկետ լուծումներ գտնել՝ հակազդելու հակառակորդին գնումների կամ եղած զինատեսակների արդիականացման եղանակով։ Երկրորդ խնդիրը միջնաժամակետ ժամանակահատվածում եղած տեխնոլոգիական ոլորտի հիման վրա նոր ռազմարդյունաբերության ստեղծումն է, նոր լաբորատորիաների գործարկման, փորձարկումների եւ առկա ներուժի հիման վրա։ Ֆորումի ավարտին միայն պարզ կդառնա, թե մեր հետագա աշխատանքները ի՞նչ ուղղությամբ են ընթանալու»,–նշեց Կարեն Վարդանյանը։
Ֆորումի շրջանակներում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկօրյա ֆորումի ընթացքում կկազմակերպվի նաեւ եվրոպական գործարարների եւ հայ—գերմանական բիզնես համաժողով։ Բացի այդ, կանցկացվեն նաեւ քննարկումներ պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են ՏՏ ներդրումային էկոհամակարգերը, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձեւավորումը, նոր սերնդի բանկային համակարգը, էլեկտրոնային կառավարումը, կիբեր անվտանգությունը եւ այլն։
Ֆորումին կմասնակցեն ինչպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, այնպես էլ ներկայացուցիչներ ՏՀՏ ոլորտի, միջազգային կազմակերպություններից։ Ըստ բանախոսների, այս տարի ակնկալվում է շուրջ 70 ընկերությունների մասնակցություն եւ մոտ 2 հազար այցելու։ hhpress.am
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 421 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024