ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 24 » ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով պատասխանել է լրագրողների հարցերի
15:53
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով պատասխանել է լրագրողների հարցերի


Արկածախնդրություններով հարց չի լուծվում

«Պաշտպանության բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին։ Հայ զինվորն ամուր կանգնած է դիրքերում եւ, կառչելով մայր հողին, աչալրջորեն հսկում է հայրենիքի սահմանը, մեր ժողովրդի անդորրը՝ միշտ պատրաստակամ իրագործելու մարտավարական ամենաբարդ խնդիրը,–ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպումից հետո նշել է Սեյրան Օհանյանը։–Այսօր ես հասցրել եմ լինել զորավարժություններում, մասնակցել մարտական պատրաստվածության գործընթացներին, ինչպես նաեւ այցելել առաջնային գիծ ու հաղորդակցվել զինվորականների հետ։ Ու ավելի համոզվեցի, որ ստորաբաժանումներում տղաների մարտական, բարոյահոգեբանական ոգին շարունակում է բարձր մնալ։ Ասել է թե՝ նրանք գտնվում են ձեռք բերված փորձի գագաթնակետին եւ յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչ անել տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանելեւ համար»։
Նրա կարծիքով, բանակի խնդիրը՝ «ներկա իրականության մեջ», երբ բոլոր քայլերը ձեռնարկվում են բանակցային գործընթացը վերականգնելու եւ խաղաղ պայմաններում շարունակելու, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, կայանում է նրանում, որ արվի հնարավորը՝ վստահության եզրեր գտնելու, առաջնագծում բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ։ «Զերծ մնալով հրադադարի խախտումներից եւ ապահովելով միջազգային հետաքննության անցկացման հուսալի պայմաններ, հակառակորդը վերջին հաշվով պիտի հասկանա, որ շանտաժի, արկածախնդրությունների դիմելով հարց չի լուծվում։ Այլապես, որդեգրած վտանգավոր քաղաքականությունից չհրաժարվելու դեպքում՝ ՊԲ զինվորը լավ է գիտակցում իր անելիքը եւ կգործի շատ հստակ»,—ընդգծել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, թե ռազմական գերատեսչությունն էլ, բնականաբար, ամեն կերպ կաջակցի դիրքապահներին…
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ


Իրավիճակը լիարժեք վերահսկվում է 

Շփման գծում իրավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ ՊՆ—ն մշտական կապի մեջ է ԼՂՀ ՊԲ հրամանատարության հետ։ «Այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը։ ՊԲ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Մեր համագործակցության եւ փոխադարձ օգնության շրջանակներում մայիսի 21—ին եղա ՊԲ—ում, առաջին գծում։ Կարող եմ ասել, որ անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները»,— փաստել է նախարարը։
Ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի վերահսկողության տակ հայտնված տարածքների առիթով Ս. Օհանյանը հիշեցրել է, որ մարտական գործողությունների ժամանակ, լինեն դրանք պաշտպանողական, թե հարձակողական, տեղի է ունենում զորքերի որոշակի տեղաշարժ։ Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՊԲ ողջ անձնակազմն իր առջեւ դրված խնդիրը կատարել է. «Թաքցնելու բան չկա. եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի, տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ Այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ տարածքներում, եւ, կարծում եմ, բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը կվերաբերվի նաեւ այդ տարածքներին։ Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ այդ տարածքներն, իհարկե, չենք կարող մոռանալ։ Դրա համար ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը՝ ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով, ՊԲ անձնակազմի ձեռքին է»։
Նախարարը խոսել է նաեւ դիրքերում գտնվող կամավորականների մասին։ Կամավորական ստորաբաժանումները, որոնք ձեւավորվել են գոյություն ունեցող հասարակական կամ տարբեր կազմակերպությունների հենքի վրա, մեծ աջակցություն են ցուցաբերել ՊԲ—ին, եւ նրանց ծառայությունն իրականացվել է տարբեր հերթափոխների միջոցով։ 
Այն կամավորները, ովքեր դեռեւս ցանկանում են ներկա գտնվել ՊԲ—ում, ներկա են. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, կամավորական շարժմանը, բոլոր կամավորներին, պատերազմի մեր բոլոր մասնակիցներին՝ իրենց փորձի համադրմամբ առաջին գծում գտնվող բանիմաց, խելացի, գրագետ հրամանատարների եւ զինվորների հետ միասին մեր երկրի՝ Արցախի պաշտպանության խնդիրը իրականացնելու համար»։
Ա. Գ.


Ադրբեջանը պետք է պատասխան տա

Հայկական կողմն աշխատանքներ է տանում զենք ձեռք բերելու համար Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, ԱԺ–ում հայտարարել է Սեյրան Օհանյանը. «Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն իսկ կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձեւավորված է, աշխատում ենք արագացված տեմպերով։ Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»։
Նախարարը հերքել է ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկությունները, թե Հայաստանը այդ երկրի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել. «Նման բան չկա, սուտ է։ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել»։
Նրա պնդմամբ, ադրբեջանական կողմը նախ պետք է պատասխան տա կատարած հանցագործությունների համար, որոնք իրենց բնույթով տեռորիստական են. «Այդ երկիրը պետք է պատասխան տա տեռորիստական ահաբեկչական հանցագործությունների կատարման համար։ Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի, այդ ամենը հերյուրանքներ են, այդ ամենը սուտ է»։ hhpress.am
Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024