ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 23 » Հանդիպումներ ՀՀ նախագահի նստավայրում
15:53
Հանդիպումներ ՀՀ նախագահի նստավայրում

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարեւոր կազմակերպություն եւ մասնակից երկրների միջեւ իրավահավասար երկխոսության կարեւորագույն հարթակ։ Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձեւաչափը համագործակցության եւ երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների միջեւ շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության եւ ժողովուրդների երկխոսության խրախուսման։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի ունեցած հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաեւ որպես Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր առջեւ դրված խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ։
Նշելով, որ 2015թ. դեկտեմբերի 6—ի հանրաքվեով ՀՀ—ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, նախագահը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա։
Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարեւոր քայլի կապակցությամբ։ Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեւական խաղաղության հասնելու համար դեռեւս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել։ Այս իրավիճակում, ըստ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ԽՎ—ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակելու մեջ։ «Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ—ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, եւ ԵԱՀԿ ԽՎ—ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,–շեշտել է Քրիստիան Վիգենինը։

***
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21–ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, նշելով, որ նման ներկայացուցչական կազմով այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին։ Նախագահն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին եւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների ակունքներին, որոնք գալիս են դարերի խորքից՝ դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի գոյության ժամանակաշրջանից։
Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ—չինական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի համար կարեւոր գործընկերներից է, եւ մենք ողջունում ենք նրա հաջողություններն ու ուրախ ենք համաշխարհային ասպարեզում նշանակալից դեր ունեցող բարեկամ Չինաստանի հաջողությունների ու բոլոր բնագավառներում արձանագրվող վերելքի համար։ Ես ջերմությամբ եմ հիշում իմ բոլոր այցերը ձեր հիասքանչ երկիր, որոնց շարքում ցանկանում եմ ընդգծել անցյալ տարի կայացած իմ պետական այցը եւ դրա շրջանակներում տեղի ունեցած բավականին հետաքրքիր հանդիպումները երկրի ղեկավարության, հատկապես՝ նախագահ Սի Ծինփինի հետ»,—ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը եւ ՉԺՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի պետական այցը որակական նոր մակարդակի բարձրացրեց հայ—չինական միջպետական հարաբերությունները՝ եւս մեկ անգամ վկայելով, որ երկու երկրները զարգացնում են արդյունավետ ու բազմակողմանի համագործակցություն բոլոր ոլորտներում։
Զրուցակիցները կարեւորել են վերջին շրջանում հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելությունները։
ՉԺՀ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը նպատակ ունի ակտիվացնել եւ խորացնել հայ—չինական համագործակցությունը իրավապահ բնագավառում՝ համարելով, որ այն զգալիորեն կնպաստի երկկողմ քաղաքական կապերի ամրապնդմանը։ Ըստ նրա, այդ ամենը կարեւոր է նաեւ այսօր աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, ինչը թելադրում է բարեկամ Հայաստանին եւ Չինաստանին՝ ավելի սերտ համագործակցություն հաստատել։ Մըն Ձիենճուն վստահեցրել է, որ իր երկիրը ջանք չի խնայի նպաստելու տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024