ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 18 » Կոռուպցիայի դեմ պայքարն առանցքային է /ՀՀ—ն պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն/
13:26
Կոռուպցիայի դեմ պայքարն առանցքային է /ՀՀ—ն պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն/

 

Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն՝ բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հայաստան—ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստին նման տեսակետ է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ միջազգային խոշոր ընկերություններին առաջարկելով դիտարկել Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները։ «ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում»,– ասել է Ճշմարիտյանը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ վերջերս ստորագրված առեւտրի ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը նոր պայմաններ է ստեղծում ներդրումների, ապրանքաշրջանառության եւ առեւտրի խրախուսման համար։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գնահատմամբ՝ Հայաստանում ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ կան, եթե դրա համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ։ Դեսպանը հատկապես կարեւորել է խաղի հավասար պայմանների ապահովումը բոլոր օտարերկրյա ներդրողների համար։ «Հանդիպումների նպատակը ամերիկյան ներդրողների համար Հայաստանում գրավիչ միջավայրի ձեւավորումն է։ Հնարավոր չէ ամերիկյան գործարարներին հրահանգել գալ եւ ներդրումներ կատարել Հայաստանում, նույն կերպ նաեւ չենք կարող ստիպել հայ ներդրողներին ներդրումներ կատարել ԱՄՆ—ում։ Բայց մենք կարող են ստեղծել գործարար այնպիսի միջավայր, որը գրավիչ լինի երկու երկրների ներդրողների համար։ Քննարկումների ընթացքում անդարադառնալու ենք այն տեխնիկական հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առեւտրի համար՝ ձգտելով բիզնես գործունեությունը դարձնել որքան հնարավոր է դյուրին»,–լրագրողների հետ զրույցում նշել է ամերիկացի դիվանագետը։
Հայաստան—ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ մտավոր սեփական իրավունքին, մաքսային ձեւակերպումներին, առեւտրի տեխնիկական խոչընդոտներին, գյուղատնտեսական սանիտարական միջոցառումներին վերաբերող հարցեր։ Այս շաբաթ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված է հնարավոր կրկնակի հարկումից ազատվելու մասին համաձայնագիրը։ «ԱՄՆ կառավարությունը խնդրել է տրամադրել պարզաբանումներ եւ տեղեկատվություն, թե այս պահին ինչու է այն անհրաժեշտ»,–լրագրողներին հայտնել է ԱՄՆ դեսպանը։
Իսկ Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա ՏՀՏ, ինովացիոն, գիտական ոլորտներում աշխատող ընկերություններին ավելի մեծացնել իրենց հնարավորությունները։
Կոռուպցիայի դեմ պայքարն ու հավասար մրցակցային պայմանների ստեղծումը պահանջում են համակարգային փոփոխություններ, լրագրողների հետ զրույցում տեսակետ է հայտնել Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով ՀՀ—ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին՝ Հայաստանում կոռուպցիայի առկայության ու անհավասար մրցակցային դաշտի վերաբերյալ։
«Կոռուպցիայի դեմ պայքարը նախատեսում է այն մոտիվացիաների, հնարավորությունների վերացում, որոնք առաջացնում են այդ երեւույթը։ Իսկ դրա հիմքում առաջին հերթին ընկած է օրենսդրության կատարելագործումը, որի արդյունքում մենք ունենում ենք գործարար միջավայրի բարելավման ցուցանիշներ։ Մասնավորապես, դա նշանակում է մասնավոր եւ պետական հատվածի միջեւ շփումների հնարավորինս նվազեցում»,– ասել է նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե ներդրումների նվազումը փաստորեն վկայում է Հայաստանում կոռուպցիայի տարածվածության մասին, էկոնոմիկայի նախարարը պատասխանել է, որ ներդրումների նվազում չկա։ «Հակառակը, կա ներդրումների փոքր ավելացում»,–ասել է Ճշմարիտյանը՝ հավելելով, որ ներդրումների ընդհանուր ծավալն այս տարի ավելացել է 4.7 մլրդ դրամով։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024