Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 09
«Մեկ գոտի եւ մեկ ուղի» հայեցակարգը, որն առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը 2013թ., ներկայացնում է առեւտրային եւ ենթակառուցվածքային մի ցանց եւ ներառում է երկու խոշոր նախագիծ՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» եւ «21—րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհ»։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում Չինաստանի առեւտրային ներկայացուցչությունից, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն եւ հաղթանակի գաղափար։ Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը եւ խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը։ Այս նախագիծն արժանացել է մեծ ուշադրության միջազգային հանրության կողմից, որին ակտիվորեն արձագանքել են շատ երկրներ։ Երկամյա շարունակական ջանքերի շնորհիվ արդեն կան դրական արդյունքներ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության շինարարության գործընթացում։
Այս տարվա հունվար—սեպտեմբերին Չինաստանի եւ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրների միջեւ արձանագրվել է ներդրումային համագործակցության դինամիկ զարգացում։ Անդադար դրական առաջընթաց է գրանցվել «Մեկ գոտի եւ մեկ ուղի» շինարարության գործընթացում։
Համաձայն Չինաստանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների, 2015թ. հունվար—սեպտեմբերին, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրները Չինաստանում ներդրումներ են կատար
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից։ Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70–ամյակին եւ ՄԱԿ–ի կայուն զարգացման նպատակներին։
Խորհրդաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստանում ՄԱԿ–ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ։ Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ–ի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երեւանում բացվել է կազմակերպության գրասենյակը։ ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ–ը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը։
Գալուստ Սահակյանը նշել է. «2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|