Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները նոյեմբերի լույս 17—ի գիշերը առնվազն 128 խուզարկություն են կատարել անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակներում։ Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։
Նա նաեւ հայտնել է, որ ամբողջ երկրում անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում ներգրավված են 115 հազար ոստիկաններ, ժանդարմներ ու զինվորականներ։
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը լույս նոյեմբերի 17—ի գիշերը «Իսլամական պետության» զինյալների դիրքերին նոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսի Ռաքա քաղաքում, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորման պարագլուխները։
Գործակալության տվյալներով՝ ոչնչացվել են իսլամիստների հրամանատարական կենտրոնը եւ վարժական ճամբարը։ «Ֆրանսիական բանակը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ ԻՊ—ի դեմ ավիագրոհ է ձեռնարկել սիրիական Ռաքայում»,–նշվում է գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը դիմել է ԵՄ—ի երկրներին՝ խնդրելով օգնել օտարերկրյա ռազմական գործողություններում։ Նա կոչ է արել «ընդլայնել ԵՄ—ի երկրների ռազմական մասնակցությունը» արտասահմանյան մի քանի ռազմական գործողությունների եւ խնդրել է «աջակցել» Ֆրանսիային Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ նրա պայքարում։
Ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիային Եվրամիության օգնությունը կցուցաբերվի երկկող
...
Կարդալ շարունակությունը »