ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 00:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 04

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մասնակցել է հայ–ռուսական միջտարածաշրջանային 4–րդ համաժողովի պաշտոնական բացմանը, հայտնումե ն ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
 Համաժողովն անցկացվում է «Հայաստան–Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո։
Մինչ աշխատանքներն սկսելը համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 31–ին Շարմ Էլ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորված ինքնաթիռի վթարի եւ նոյեմբերի 3–ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսի վթարի պատճառով զոհվածների հիշատակին։
Հայ–ռուսական միջտարածաշրջանային 4–րդ համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Սրտանց ողջունում եմ արդեն բարի ավանդույթ դարձած եւ մեր երկրների ու տարածաշրջանների միջեւ համագործակցության ամուր հիմք դրած հերթական՝ Հայ—ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին։
Հայ—ռուսական դաշնակցային հարաբերությունները հետեւողականորեն զարգանու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ—ի հետ ունենք բավականին երկար պատմություն եւ բոլոր գործընթացներում արձանագրել ենք առաջընթաց։ Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ—ի շաբաթի» շրջանակներում երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։ «Արձանագրած առաջընթացի հետ միասին օրակարգային ծրագրեր ենք առաջ քաշում մեր համագործակցության մեջ, ներգրավում ենք նոր ոլորտներ»,– նշեց Ս. Մկրտչյանը՝ ներկայացնելով համագործակցության չորս հիմնական բաղադրիչները՝ քաղաքական երկխոսություն, պաշտպանություն, արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցություն եւ խաղաղության ծրագրի շրջանակներում համագործակցություն։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի սպա Ուիլյամ Լահյուն նշեց, որ այս պաշտոնում է արդեն չորս տարի, եւ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները կարեւոր են եւ որոշ առումով նաեւ յուրահատուկ, քանի որ ՀԱՊԿ միակ անդամ երկիրն է, որ մասնակցում է ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին։
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված չեն մրցակցային հիմքի վրա, այլ գտնվում են գործընկերային շահերի հիմքի վրա։ ՀՀ հետ ՆԱՏՕ—ի համագործակցության նպատակներից է օժանդակել խաղաղության եւ անվտանգության կայունացման հաստատմանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ ավելի գլոբալ առումով»,—ասաց Ուիլյամ Լահյուն։
Նա նկատեց, որ Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները, որոնք տրամադրում է Հյու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024