Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեին ընդառաջ «ՀՀ»—ն փորձում է նախագծի կողմնակիցներից եւ ընդդիմախոսներից ճշտել, թե որոնք են այն երեք հիմնական կետերը, որոնք իրենց համար համոզիչ փաստարկ են հանրաքվեի օրը «այո» կամ «ոչ» ասելու։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյան՝ «այո»
1. Թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հանրային նշանակության խնդիրներ լուծելու հարցում դառնում են ավելի պատասխանատու։ «Գոյություն ունեցող սահմանադրական մեխանիզմներով իշխանությունների տարանջատման սկզբունքները պակաս արդյունավետ են, քան նրանով, ինչ նախատեսվում է ունենալ սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հավասարակշռման զսպման փոխադարձ մեխանիզմների սահմանման տեսանկյունից ներկայացված նախագիծը ակնհայտորեն բովանդակում է առավելություններ»։
2. Մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանադրական երաշխիքների ամրապնդման նոր մեխանիզմների ներդրումը։ «Ակնհայտորեն մենք այստեղ տեսնում ենք էական տարբերություններ եւ այդ իմաստով, կարծում եմ, սահմանադրական ներկայացված փոփոխությունները էական ազդեցություն կարող են ունենալ այս ոլորտում խնդիրների լուծման հարցում։ Իհարկե, միայն սահմանադրական փոփոխությունները չէ, որ ամբողջական են դարձնում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համակարգը։ Սահմանադրական փոփոխություններին պետք է հաջորդեն նաեւ օրենսդրական մեծածավալ եւ բովանդակային լուրջ փոփոխութ
...
Կարդալ շարունակությունը »