ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը եւ առկա հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները։
Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաեւ արտահանող ընկերություններին հուզող խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության։ Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սմարթ կենտրոնը՝ կանաչ կառույց։ Մեր երկրում կանաչ տուն այսօր կառուցվում է Լոռու մարզում՝ Դսեղ տանող ճանապարհին, գեղատեսիլ բնության ծոցում, ուր այժմ օր օրի քարը քարի վրա է դրվում եւ ամբողջանում կրթական կարեւոր հանգույց Սմարթ կենտրոնը։ 
Սմարթը, որ յուրատեսակ հանդիպում է ապագայի հետ, մի քանի ամիս առաջ Դեբեդ գյուղի մերձակայքում տեղի ունեցավ ոչ միայն մարզում, այլեւ երկրում եզակի կրթական մի նոր հաստատության հիմնարկեքի արարողություն. շռայլ գույներով բռնկուն բնության գողտրիկ անկյունում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով նախ կառուցվելու է նորարար կրթական հանգույցի՝ Սմարթ կենտրոնի առաջին մասնաշենքը։ Կենտրոնը լինելու է այնպիսի կրթօջախ, ուր համադրվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաները, նոր եւ հնագույն արհեստները, արվեստները, սպորտը եւ հասարակական նախաձեռնությունները, ծառայելու է հեռու եւ մոտիկ համայնքներին, ընդգրկելու է բնակավայրերի դպրոցականներին եւ երիտասարդներին, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտների մասնագետներին։ Տեսնելով Սմարթի մանրակերտը, համոզվում ես, որ այն լինելու է ճարտարապետական ուրույն կառույց, որի ճարտարապետական լուծումները տվել է երիտասարդ հայ տաղանդավոր ճարտարապետ Փոլ Գալուստեանը, ով բնակվում է Շվեյցարիայում։ Շինարարությունը վստահվել է հայտնի «Կանակա» ԲԲԸ շինարարներին, որոնց կառույցները մեկ անգամ չէ, որ արժանացել են արժանի գնահատանքի։
Հիմնարկեքի արարողության ընթացքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (գլխավո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024