Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016—2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ գնալով մեծանում են գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը, սակայն վիճակագրական ծառայության տվյալներով դրանց ցուցանիշները բարելավվում են։
Մհեր Շահգելդյանը ՀՀ ազգային վիճակագրության ծառայության պետին առաջարկել է ուշադրություն դարձնել կիրառվող մեթոդաբանությանը։ Ըստ պատգամավորի, արեւմտյան երկրներում կիրառվող մեթոդաբանության կիրառումը մեր երկրում արդյունավետ չէ։
Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ վիճակագրական ծառայության ներկայացրած թվերն իրականության հետ չեն առնչվում։ Պատգամավորն անդրադարձել է երկրի համախառն ներքին արդյունքին եւ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությանը։
Հեղինե Բիշարյանի խոսքով՝ այն թվերը, որոնք ներկայացրել է վիճակագրական ծառայությունը, իրականությանը չեն համապատասխանում. դրանք տարբերվում են իրականությունից եւ մտահոգիչ են։
Թեւան Պողոսյանն անդրադարձել է վիճակագրական ծառայության աշխատանքներին՝ նշելով, որ պետք է աշխատանքներ իրականացնել՝ բարձրացն
...
Կարդալ շարունակությունը »