ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 10.10.2024, 17:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 20

Փարիզի ահաբեկչությունների եւ միգրացիոն ճգնաժամի արդյունքում կայունության դերը եվրոպական աշխարհամասի համար էլ ավելի է ընդգծվում։ Իսկ դրան հասնելու համար հարեւանների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա դնելու անհրաժեշտություն է նկատվում։ 
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրահանձնաժողովը հրապարակել են «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ԵՀՔ) երկար սպասված վերանայված տարբերակը, որը նպատակ ունի ամրապնդելու կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երեւանում ասուլիսի ընթացքում ընդգծեց. «Այստեղ հանգուցային բառը կայունացումն է, այսինքն՝ նոր փաստաթղթում հիմնական շեշտը հենց դրա վրա է դրվում։ Սա ակնհայտ է, եթե նայում եք՝ ինչպիսին է այսօր իրավիճակը Միջերկրածովյան հարավային ափին, Ուկրաինայում, սառեցված այն բախումների շուրջ, որ կա նախկին խորհրդային տարածքում, ապա ակնհայտ է դառնում, որ ամենակարեւոր բանն այսօր կայունացումն է»։
ԵՄ—ն ցանկանում է՝ գործընկեր երկրներն ավելի սերտ ներգրավվեն հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող նախագծերում։ ԵՄ կողմից քաղաքականության վերանայումը երկարատեւ խորհրդատվությունների, քննարկումների արդյունք է։ Դրանք սկսվել են 2014—ի ավարտին եւ ներառել են բոլոր գործող անձանց, կառավար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցնող շաբաթը նշանավորվեց հայ—ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներով, որոնց օրակարգում երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումն է։ Երեկ Երեւանում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպումը, իսկ մինչ այդ, նոյեմբերի 17—ին տեղի էր ունեցել առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը։
Նորաստեղծ խորհրդի գործունեությունն ուղղված է բացառապես առեւտրային կապերի ընդլայնմանը, մինչդեռ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը դիտարկում է երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի լայն համապատկերում։ Այս տարի աշխատանքային խումբը քննության առավ փոխհամագործակցությունը միասնական հարկային օրենսգրքի ընդունման շուրջ եւ մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերում։ Քննարկվեց նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, այդ թվում՝ առավել խորը տարածաշրջանային ինտեգրման հարցը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ատոմակայանի արդիականացման հարցում։
Միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների՝ «բաց երկնքի» քաղաքականության շուրջ քննարկումները, Հայաստանի հնարավոր անդամակցությունը արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։
16 տարի առաջ ձեւավորված տնտեսական համագործակցության հարցերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս ներդրումը առանց պետական պարտքի ավելացման է

Երեւանում համակցված շոգեգազային շրջափուլով էլեկտրակայան կկառուցվի, որի ընդհանուր հզորությունը 234 ՄՎտ կլինի։ Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության հետ էլկայանի կառուցման փոխըմբռնման հուշագրին։
Ինչպես նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ընկերությունը պարտավորվել է, որ պայմանագրի կնքման պահից 30 ամսում կկառուցի էլկայանը, ընդ որում՝ իր հաշվին՝ դրա համար ներդնելով 215 մլն դոլար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ օտարերկրյա այս ներդրումը «լավ ներդրում է, որովհետեւ ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման»։
Կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման գործում՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն եւ աճող պահանջարկը։
Այդ պահանջարկն ապահովելու համար գնահատվեց հնարավոր համագործակցությունը «Ռենկո»—ի հետ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի (համենայնդեպս, այսպես ներկայացրեց նախարարը)։ Վերջինս նույնպես իր հետաքրքրվածությունն է արտահայտել էլեկտրակայանի կառուցման եւ հետագա սպասարկման վերաբերյալ՝ հանձն առնելով այդ նախագծի իրականալիությունը ստուգել նաեւ վստահելի տեխնոլոգիական եւ ֆինանսական գործընկերների ներգրավման միջոցով, որոնց հետ «Ռենկո»—ն մտադիր է հիմն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024