ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 10

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երեւանում եւ Մոսկվայում կայացել են ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումները։ Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձեւաչափերով կայացած միջոցառումների շրջանակներում։ ՀՀ նախագահի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջեւ շփումները։ Ըստ ժամանակացույցի, ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր։ Օրերս Երեւանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաեւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Հոկտեմբերի վերջին Երեւանում անցկացվեց արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200—ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը։
Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ նախագահի, եղել են երկուստեք օգտակար եւ արդյունավետ։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, շփումների նման ինտենսիվությունը վկայում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի հակառակվելու սովորությունը նոր չէ։ Բաքուն մշտապես ձգտում է ամեն ինչ այն կերպ դասավորել, որ ձեռնտու լինի բացառապես իրեն։ Քանի որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը «չի վերցնում» Ղարաբաղը եւ տալիս Ադրբեջանին, ապա վերջինս փորձում է ազատվել Մինսկի խմբից, քանի որ դա էլ չի հաջողվում, ձգտում է կաշառքի միջոցով հակահայկական ինչ—որ որոշման հասնել, նույնիսկ եթե այն կայացվի խնդրի կարգավորման մանդատ ունեցող կառույցից դուրս, ինչպես եղավ ԵԽԽՎ—ի հակահայկական զեկույցի դեպքում։
«Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր։ Սակայն կա միասնական ձեւաչափ, որը ստացել է միջազգային հասարակության մանդատը։ Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափն է»,—երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, եւ այլ կառույցները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին եւ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։
Նա հիշեցրեց, որ ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ԵԽԽՎ կամ նմանատիպ կառույցի միջոցով. «Մենք պետք է համանախագահների հետ աշխատենք բացառապես խաղաղ լուծում գտնելու համար։ Ինչ վերաբերում է զեկուցողի «անկողմնակալությանը», ապա մարդը, որը, բրիտանական մամուլի վստահեցմամբ, երկար տարիներ եղել է Ադրբեջանի հետ բարեկամութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններում հետագա համագործակցության կարեւոր ուղղություններ են ահաբեկչության դեմ պայքարը, ռազմական բաղադրիչով համագործակցությունն ու կիբերանվտանգության ոլոտում համատեղ քայլերի խորացումը։ Երեւանում ընթացող «ՆԱՏՕ—Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովին նշյալ ուղղությունները մատնանշել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքն ապացուցել է նոր մարտահրավերներին դիմագրվելու կարեւորությունը։ Նույնիսկ ազգային համարժեք կարողությունների առկայության պարագայում ահաբեկչության դեմ պայքարն անարդյունավետ է՝ առանց գործընկեր երկրների հետ համագործակցության։ Դա վերաբերում է ինչպես տեղեկատվության ժամանակին փոխանակմանը, այնպես էլ հակաահաբեկչական կարողությունների զարգացմանը»,—ըստ «Արմենպրեսի», ասել է Կորյուն Նահապետյանը։ Նրա խոսքով, ահաբեկչական ալիքի ակտիվ տարածումը Մերձավոր Արեւելքում թույլ է տալիս խաղաղապահ ուժերի շրջանում բարձրացնել հակաահաբեկչական կարողությունները, որոնք կարող են լինել հակաահաբեկչական պայքարի հավելյալ միջոցառումներից մեկը։
Որպես գործընկերության պարտադիր ուղղություն՝ Կորյուն Նահապետյանը մատնանշել է խաղաղապահների վարժանքների անցկանցման, ռազմական կրթության, ուսումնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024