ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 10 » ԵԽԽՎ—ն իրավասու չէ միջամտելու /ԼՂ հիմնահարցով զբաղվելու մանդատ ունի միայն Մինսկի խումբը/
15:01
ԵԽԽՎ—ն իրավասու չէ միջամտելու /ԼՂ հիմնահարցով զբաղվելու մանդատ ունի միայն Մինսկի խումբը/

Ադրբեջանի հակառակվելու սովորությունը նոր չէ։ Բաքուն մշտապես ձգտում է ամեն ինչ այն կերպ դասավորել, որ ձեռնտու լինի բացառապես իրեն։ Քանի որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը «չի վերցնում» Ղարաբաղը եւ տալիս Ադրբեջանին, ապա վերջինս փորձում է ազատվել Մինսկի խմբից, քանի որ դա էլ չի հաջողվում, ձգտում է կաշառքի միջոցով հակահայկական ինչ—որ որոշման հասնել, նույնիսկ եթե այն կայացվի խնդրի կարգավորման մանդատ ունեցող կառույցից դուրս, ինչպես եղավ ԵԽԽՎ—ի հակահայկական զեկույցի դեպքում։
«Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր։ Սակայն կա միասնական ձեւաչափ, որը ստացել է միջազգային հասարակության մանդատը։ Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափն է»,—երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, եւ այլ կառույցները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին եւ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։
Նա հիշեցրեց, որ ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ԵԽԽՎ կամ նմանատիպ կառույցի միջոցով. «Մենք պետք է համանախագահների հետ աշխատենք բացառապես խաղաղ լուծում գտնելու համար։ Ինչ վերաբերում է զեկուցողի «անկողմնակալությանը», ապա մարդը, որը, բրիտանական մամուլի վստահեցմամբ, երկար տարիներ եղել է Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խմբում եւ ֆինանսապես համագործակցել է ադրբեջանական ֆոնդի հետ, չի կարող անկողմնակալ լինել»։
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել զեկույցի բովանդակությունը՝ նշելով, որ զեկույցը դրան արժանի չէ. «Ադրբեջանի ղեկավարությունը ԵԽԽՎ փաստաթղթերը տարբեր կերպ է մեկնաբանում։ Նախավերջին փաստաթուղթը նրանք որակեցին որպես թղթի կտոր, իսկ այս մեկը հասցնում են գրեթե ՄԱԿ—ի կանոնադրության աստիճանի»։
Սերգեյ Լավրովը, ներկայացնելով ՌԴ—ի պաշտոնական դիրքորոշումը, հայտարարեց. «Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում աջակցում է պաշտոնական Երեւանի՝ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը»։ Ապա հավելեց. «Մենք շարունակելու ենք աջակցել կողմերին լուծման ուղիներ գտնելու համար։ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ակտիվ միջնորդությունն այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, որպեսզի հնարավոր լինի դրական արդյունքների հասնել»։
Նա նաեւ հավաստիացրեց, որ առաջիկայում էլ կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի կողմերը փոխընդունելի կոնսենսուսային հիմքեր գտնեն՝ ուղղված խնդրի կարգավորմանը։
Ռուսաստանի արտգործնախարարը եւս քննադատեց ԵԽԽՎ—ի քաղաքական հարցերի հանձնաժողովի որոշումը, որով հավանություն է տրվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։ Նրա խոսքով, ճիշտ չէ փորձել ներգրավել այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնք զբաղվում են կարգավորմամբ, բայց դրա համար միջազգային հանրությունից մանդատ չեն ստացել։
Ինչպես ընդգծեց նախարարը, ցանկացած նշանակալի արմատական քայլ, ով էլ որ ձեռնարկի, վնասում է ԵԱՀԿ համանախագահների գործողություններին. «Հարցն իսկապես բարդ է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի, այլ կառույցներ, որոնք միտված չեն խնդրի կարգավորմանը, չպետք է խառնվեն այդ հարցին։ Կամայական, կտրուկ ցանկացած քայլ կարող է խանգարել հարցի կարգավորմանը»։ 
Նա գոհունակությամբ խոսեց ՀՀ—ի եւ ՌԴ—ի միջեւ առկա երկկողմ հարաբերությունների մասին. «Հայաստանում աշխատում է ռուսական ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Գազպրոմը», մեծ թվով աշխատատեղեր է ապահովում Հայաստանում, աջակցում տնտեսության զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք երկկկողմ հարաբերությունների մակարդակից՝ հումանիտար, կրթական, տեխնիկական եւ մյուս ոլորտներում»։ 
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը եւ լիարժեք անդամ դառնալու հարցին՝ Սերգեյ Լավրովը համոզմունք հայտնեց, որ այդ կառույցի երկրների քաղաքացիները կօգտվեն մաքսային, տարիֆային բարելավված ռեժիմի ընձեռած լայն հնարավորություններից։ Նա նաեւ նշեց, որ կառույցի հիմքերում եղած պետությունները մտածում են այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ. «ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել ենք նաեւ ՀԱՊԿ գործունեության թեման, առանձին ուշադրություն ենք դարձրել սիրիական ճգնաժամին, ինչպես նաեւ տարածաշրջանային մյուս խնդիրներին»։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո ցուցաբերած աջակցության համար։
Սերգեյ Լավրովը շեշտեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 7—ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները իրականացվում են. «Մենք դիտարկեցինք երկու նախագահների սեպտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ստորագրված համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց կատարվում են։ Երկկողմ համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ համագործակցության բոլոր ոլորտներում»։
Լավրովն ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են վստահել իրար, եւ ՀՀ արտգործնախարարին աշխատանքային այցով հրավիրեց Մոսկվա։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Սերգեյ Լավրովի կարծիքը Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման մասին։
Նախարարի դիտարկմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, որին ձգտում են ԱՄՆ—ն եւ եվրոպական մի շարք երկրներ, սիրիական հարցի «հեշտ լուծումն է»։
«Արեւմուտքի մեր գործընկերները խուսափում են երկարատեւ դժվարին աշխատանքից եւ մտածում են, որ Բաշար Ասադի հրաժարականը հեշտությամբ կլուծի բոլոր հարցերը։ Շատերը փորձում են սիրիական հարցը ներկայացնել որպես շիաների եւ սունիների հակամարտություն, ինչը կոպտագույն սադրանք է, որին ենթարկվում են մի շարք առաջնորդներ։ Ռուսաստանի Դաշնության համար գլխավոր խնդիրն այն է, որ ահաբեկիչները չգան իշխանության Սիրիայում»,–նշեց նա։
Անդրադառնալով Սիրիայի հարցով առաջիկա անելիքներին՝ Սերգեյ Լավրովը ասաց հետեւյալը. «Մենք նախատեսում ենք առաջիկայում անցկացնել հերթական ընդլայնված ձեւաչափով հանդիպումը։ Առաջիկա հանդիպման ընթացքում մենք պետք է քննարկենք երկու ցուցակ. առաջինը՝ սիրիական ճգնաժամի հարցում ո՞ւմ պետք է համարել ահաբեկիչ, երկրորդը՝ Սիրիայում քաղաքական ընդդիմությունը պետք է համաձայնության գա սիրիական իշխանությունների հետ»։ Լավրովը հավելեց, որ հաջորդ հանդիպումից առաջ բանակցող կողմերի միջեւ առկա է պրագմատիկ որոշում՝ համաձայնության գալ այդ երկու ցուցակներից մեկի հարցում։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024