Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության համակարգման կարեւոր եւ հաջողված ձեւաչափ է։ Ընթացիկ տարում, նախագահի գնահատմամբ, հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարեւոր ձեռքբերումներից էր առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաեւ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, եւ դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափերում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբե
...
Կարդալ շարունակությունը »