ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 09.11.2024, 13:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27

Սիրիայում ռուսական «Սու—24» ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները մեղմանալու միտումներ չեն դրսեւորում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիան գիտակցաբար փակուղի է տանում ՌԴ—ի հետ հարաբերությունները։ Նա մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին եւ միլիոնավոր դոլարի գումարներ վաստակում։ Նախագահն ընդգծել է, որ «այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը եւ միջազգային իրավունքին»։
«Մինչեւ այժմ ոչ ներողություն են խնդրել «Սու—24»—ի համար, ոչ առաջարկություններ են արել վնասը հատուցելու վերաբերյալ, ոչ էլ խոստումներ են տվել՝ պատժելու մեղավորներին»,–հայտարարել է նա։
Սակայն Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք։ Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,–CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այս իրավիճակը ոչ թե ռուս—թուրքական, այլ ՆԱՏՕ–Արեւելք հակամարտություն է»,–լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը. «Սրանում ներգրավված են ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, այնպես էլ ՆԱՏՕ—ի անդամ երկրները, նրանց ընդդիմանում են Իրանը, Չին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանը պատասխանել է նախօրեին Երեւանում զինված հանցավոր խմբի վնասազերծման առնչությամբ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ «Արմենպրես» գործակալության հարցին։
–ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաեւ տարօրինակ եւ երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին։
–Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է, եւ մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք եւ ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, եւ դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել։
Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին եւ մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը։ Ընդ որում, գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ։ Զարմանալի է, որ ի պատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024