ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Կանխվել են հրեշավոր վտանգներ /Պարզաբանումներ է ներկայացնում ԱԱԾ տնօրենը/
15:29
Կանխվել են հրեշավոր վտանգներ /Պարզաբանումներ է ներկայացնում ԱԱԾ տնօրենը/

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանը պատասխանել է նախօրեին Երեւանում զինված հանցավոր խմբի վնասազերծման առնչությամբ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ «Արմենպրես» գործակալության հարցին։
–ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաեւ տարօրինակ եւ երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին։
–Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է, եւ մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք եւ ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, եւ դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել։
Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին եւ մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը։ Ընդ որում, գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ։ Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության եւ հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա։
Կարծում եմ՝ այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին։
Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին, եւ հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով՝ առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում։
Գալու է ժամանակը, եւ նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողությունները պիտակավորելու եւ հանրությանը ապակողմնորոշելու համար։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 484 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024