ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » ՌԴ—ն ներողություն է ակնկալում /Թուրքիան վնասներ կկրի, բայց ներողություն չի խնդրի/
15:29
ՌԴ—ն ներողություն է ակնկալում /Թուրքիան վնասներ կկրի, բայց ներողություն չի խնդրի/

Սիրիայում ռուսական «Սու—24» ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները մեղմանալու միտումներ չեն դրսեւորում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիան գիտակցաբար փակուղի է տանում ՌԴ—ի հետ հարաբերությունները։ Նա մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին եւ միլիոնավոր դոլարի գումարներ վաստակում։ Նախագահն ընդգծել է, որ «այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը եւ միջազգային իրավունքին»։
«Մինչեւ այժմ ոչ ներողություն են խնդրել «Սու—24»—ի համար, ոչ առաջարկություններ են արել վնասը հատուցելու վերաբերյալ, ոչ էլ խոստումներ են տվել՝ պատժելու մեղավորներին»,–հայտարարել է նա։
Սակայն Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք։ Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,–CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այս իրավիճակը ոչ թե ռուս—թուրքական, այլ ՆԱՏՕ–Արեւելք հակամարտություն է»,–լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը. «Սրանում ներգրավված են ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, այնպես էլ ՆԱՏՕ—ի անդամ երկրները, նրանց ընդդիմանում են Իրանը, Չինաստանը, որոնց ձեռնտու չէ ՆԱՏՕ—ի երկրների այդչափ ընդլայնումը։ Այս պահին կարող ենք ասել, որ ռուսական ինքնաթիռի խոցումը էլ ավելի կսրի իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Սիրիայում»։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ նշել է, որ թուրքական իշխանությունները կփորձեն սաստկացնել իրավիճակը տարբեր, այդ թվում՝ մեր սահմանում։
Իսկ ինչ վերաբերում է ինքնաթիռի խոցման ազդեցությանը ռուս—թուրքական հարաբերությունների վրա, ապա, նրա կարծիքով, նախ կկասեցվի ատոմային էլեկտրակայանի կառուցումը. «Ռազմական կապերն արդեն խզված են, ռուսն այլեւս չի զգուշացնի, որ կռմբակոծի, ՆԱՏՕ—ն արդեն Թուրքիայի տեղը չի խոսելու»։ 
Մուշեղ Խուդավերդյանն այս համատեքստում ասել է. «Թեեւ ռուս—թուրքական տնտեսական որոշակի կապերի ասպեկտներ կպահպանվեն, որովհետեւ Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն փոխադարձ շահեր, սակայն հետագայում տնտեսական հարաբերությունները չեն խորանա, այլ կկրեն վնասներ. սա արդեն փաստ է»։
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, խոսելով այս իրավիճակի՝ Հայաստանի վրա ազդեցության մասին, ասել է, որ այն անմիջականորեն չի սպառնում, սակայն կոչ է արել չոգեւորվել. «Տպավորություն է, թե հիմա զենքեր են տրամադրվելու, որ մենք գնանք, Արարատը հետ բերենք։ Չեմ ուզենա, որ մեր հասարակությունը դրանից ոգեւորվի։ Մեր խնդիրներն ու պահանջներն արդար են, եւ մենք դրանց լուծմանը պետք է հետամուտ լինենք, եւ հիմա պետք չէ, որ այսպիսի բաներից ոգեւորվենք»։
Անուշ Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը շատ բարդ կացության մեջ է, շատ ուժեղ կոալիցիա, որ նա կցանկանար ունենալ՝ այս պահին չունի։
«Այս բարդ իրավիճակում Մոսկվան շատ լավ հասկանում է, որ Թուրքիան ինքնագլուխ բան չէր անի։ Թուրքիայի երես առնելուն եւ վեր—վեր թռչելուն օգնում է Եվրոպան՝ իր երկդիմի քաղաքականությամբ»,–նշել է Անուշ Հովհաննիսյանը։
Վերջինս ասել է նաեւ, թե չի կարծում, որ ռուսները հետ կկանգնեն այն գործողություններից, որոնք ձեռնարկել են Սիրիայում, բայց Թուրքիան էլ այդտեղ ունի իր օրակարգը։
Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը այս պահին գործողությունների փաթեթ է նախապատրաստում Թուրքիայի դրսեւորած ագրեսիային տնտեսական եւ հումանիտար ոլորտներում արձագանքելու համար։
Մեդվեդեւի խոսքով, այդպիսի միջոցառումներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ռուսաստանը սառեցնի Թուրքիայում նախատեսված խոշոր ներդրումային նախագծերը։
Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտը համակարգող «Ռոստուրիզմ» գործակալությունը կասեցրել է համագործակցությունը թուրքական կողմի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է գործակալության տնօրեն Օլեգ Սաֆոնովը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազեցման պայմաններում Թուրքիան կարող է կրել շուրջ 10 միլիարդ դոլարի վնաս՝ հաշվի առնելով, որ տարեկան Թուրքիա է այցելում շուրջ 4.4 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ hhpress.am
Լ. Ա.
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 517 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024