ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 10 » Կարմիր գծեր չեն սահմանվել /Հայաստան—ՆԱՏՕ հետագա համագործակցության կարեւոր ուղղություն է ահաբեկչության դեմ պայքարը/
15:01
Կարմիր գծեր չեն սահմանվել /Հայաստան—ՆԱՏՕ հետագա համագործակցության կարեւոր ուղղություն է ահաբեկչության դեմ պայքարը/

Հայաստան—ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններում հետագա համագործակցության կարեւոր ուղղություններ են ահաբեկչության դեմ պայքարը, ռազմական բաղադրիչով համագործակցությունն ու կիբերանվտանգության ոլոտում համատեղ քայլերի խորացումը։ Երեւանում ընթացող «ՆԱՏՕ—Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովին նշյալ ուղղությունները մատնանշել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքն ապացուցել է նոր մարտահրավերներին դիմագրվելու կարեւորությունը։ Նույնիսկ ազգային համարժեք կարողությունների առկայության պարագայում ահաբեկչության դեմ պայքարն անարդյունավետ է՝ առանց գործընկեր երկրների հետ համագործակցության։ Դա վերաբերում է ինչպես տեղեկատվության ժամանակին փոխանակմանը, այնպես էլ հակաահաբեկչական կարողությունների զարգացմանը»,—ըստ «Արմենպրեսի», ասել է Կորյուն Նահապետյանը։ Նրա խոսքով, ահաբեկչական ալիքի ակտիվ տարածումը Մերձավոր Արեւելքում թույլ է տալիս խաղաղապահ ուժերի շրջանում բարձրացնել հակաահաբեկչական կարողությունները, որոնք կարող են լինել հակաահաբեկչական պայքարի հավելյալ միջոցառումներից մեկը։
Որպես գործընկերության պարտադիր ուղղություն՝ Կորյուն Նահապետյանը մատնանշել է խաղաղապահների վարժանքների անցկանցման, ռազմական կրթության, ուսումնական գործընթացի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը։ «Որպես վերջին ու արդիական ուղղություն, ցանկանում եմ ընդգծել կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացումը։ Անհրաժեշտ է հետեւողական համատեղ աշխատանքները թե ռազմական, թե ոչ ռազմական բնույթի կիբերկարողությունների զարգացման ուղղությամբ»,—հայտնել է պատգամավորը՝ հավելելով, որ ժամանակակից պատերազմներում հակաքարոզչական կարողությունների զարգացումը եւս կարող է հեռանկարային ոլորտ լինել։
Կորյուն Նահապետյանը շեշտել է, որ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այդ համատեքստում նա կարեւորեց Հայաստանի ակտիվ դերակատարությունը միջազգային անվտանգության ապահովման գործում։ «Դրա ապացույցն է նաեւ այն, որ Հայաստանը ստացել է նոր հանձնառություն՝ պատրաստել ու ՄԱԿ—ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ ներկա ու նոր խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելու համար՝ դաշտային հոսպիտալ եւ ինժեներասակրավորային գումարտակ»,—ավելացրել է Կորյուն Նահապետյանը։
Հայաստանն արդեն մոտ քսան տարի է ՆԱՏՕ—ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է, եւ որեւէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու եւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցության եզրեր ունենալու համար, լրագրողների հետ զրույցում նկատել է ՆԱՏՕ—ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը։
«Բազմաթիվ երկրներ կան, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, բայց շարունակում են համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ։ Մենք Հայաստանի հետ ունենք բավական լավ քաղաքական համագործակցություն, ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ—ի խաղաղապահ առաքելություններին, նաեւ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ ծավալում ենք բավականին հաջող երկխոսություն»,—ասել է նա։
Շտեֆան Էլգերսմանը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ—ն Հայաստանի հետ համագործակցության շրջանակում կարմիր գծեր չի սահմանել, միասին ձեւավորում են հաջող քաղաքական երկխոսություն։
Նա նաեւ հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ՆԱՏՕ—ի անդամ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները կբարելավվեն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024