ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 17 » Հարվածել է Սիրիայում ԻՊ—ի դիրքերին /Քննարկվում են պայքարն ուժեղացնելու հնարավորությունները/
13:26
Հարվածել է Սիրիայում ԻՊ—ի դիրքերին /Քննարկվում են պայքարն ուժեղացնելու հնարավորությունները/

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները նոյեմբերի լույս 17—ի գիշերը առնվազն 128 խուզարկություն են կատարել անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակներում։ Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։
Նա նաեւ հայտնել է, որ ամբողջ երկրում անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում ներգրավված են 115 հազար ոստիկաններ, ժանդարմներ ու զինվորականներ։
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը լույս նոյեմբերի 17—ի գիշերը «Իսլամական պետության» զինյալների դիրքերին նոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսի Ռաքա քաղաքում, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորման պարագլուխները։ 
Գործակալության տվյալներով՝ ոչնչացվել են իսլամիստների հրամանատարական կենտրոնը եւ վարժական ճամբարը։ «Ֆրանսիական բանակը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ ԻՊ—ի դեմ ավիագրոհ է ձեռնարկել սիրիական Ռաքայում»,–նշվում է գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը դիմել է ԵՄ—ի երկրներին՝ խնդրելով օգնել օտարերկրյա ռազմական գործողություններում։ Նա կոչ է արել «ընդլայնել ԵՄ—ի երկրների ռազմական մասնակցությունը» արտասահմանյան մի քանի ռազմական գործողությունների եւ խնդրել է «աջակցել» Ֆրանսիային Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ նրա պայքարում։
Ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիային Եվրամիության օգնությունը կցուցաբերվի երկկողմ հիման վրա, խոսքը չի վերաբերում պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում ԵՄ—ի առաքելության գործարկմանը։ Այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ԵՄ—ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։ Զրույցի թեման ահաբեկչության դեմ պայքարն էր։ 
Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, երեկ կրկին փակվել է զբոսաշրջիկների համար։ Էյֆելյան աշտարակն այցելուների համար վերաբացվել էր նոյեմբերի 16—ին։ Այն բացելու որոշումն ընդունվել էր անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո։
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024