ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 21 » Գազի գինը նվազեցնելու հնարավորություն /Մեր տնտեսության «շնչառությունը» բացվելու է/
14:36
Գազի գինը նվազեցնելու հնարավորություն /Մեր տնտեսության «շնչառությունը» բացվելու է/

Ինչպես արդեն տեղյակ ենք, ՀՀ կառավարությունը գազի գինը նվազեցնելու հետ կապված հարցով դիմել է ռուսական կողմին։ Ներկայումս Հայաստանի սահմանին ՌԴ—ից մատակարարվող գազի 1000 խմ—ն արժե 165 դոլար։ Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գործարարները խնդրել են՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՌԴ—ին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Հիշեցնենք, որ ձեռներեցները ներկայացրել էին նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումները թե՛ աշխատատեղերի պահպանման եւ թե՛ արտահանման խթանման վերաբերյալ։ Ի պատասխան վարչապետը շեշտել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին, ու հաշվի առնելով ՌԴ հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում է խնդրի դրական լուծում։
Ի վերջո, ի՞նչ է պատասխանել ռուսական կողմը, կա՞ն նախադրյալներ, որ չի մերժի։ Այս եւ նմանօրինակ հարցերին ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց. «Եթե ՌԴ—ից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին։ Երբ պատասխանը լինի, բոլորս կիմանանք։ Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեն։ Կարծում եմ, որ մեր տնտեսավարողների, մանավանդ նրանց համար, ովքեր գազի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է»։
Ի՞նչ գնահատական կտա էկոնոմիկայի նախարարը երկրի տնտեսության վիճակին ու հեռանկարներին՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ «Այս պայմաններում տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանի վիճակը բարվոք է»,— լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Ճշմարիտյանը։ Նրա խոսքերով. «Դա մեզ հաջողվեց կառավարության բոլոր կառույցների, այդ թվում Կենտրոնական բանկի համակարգված աշխատանքի արդյունքում։ Այն միջոցառումները, որոնք նախատեսված էին 2015—ին՝ ուղղված թեթեւ արդյունաբերության զարգացմանն ու արտահանմանը, տվեցին իրենց արդյունքները։ Բայց կային գործոններ, որոնք մեր տիրույթից դուրս էին. դա վերաբերում է մետաղի գներին, ռուսական ռուբլու վայրիվերումներին, որը դեռեւս շարունակվում է։ Օրական դոլարն արժեւորվում է մեկ ռուբլով, ինչն արտահանման վրա մեծ ազդեցություն է ունենում»։
Իրավիճակից ելքը ո՞րն է։ Գոնե իբրեւ առաջին քայլ կարող ենք ընկալել այն, որ գործադիրը հաստատել է արտահանմանն ուղղված 2016թ. ծրագիրը, ստեղծվել է արտահանման աջակցման խորհուրդ։ Եվ այս խորհուրդն է վեր հանելու այն ճյուղերը, որոնք ամենաշատն են տուժել արտաքին գործոններից։ Եվ այդ ճյուղերին կցուցաբերվի աջակցություն։ Էկոնոմիկայի նախարարը նկատեց, թե սա արտադրողի եւ արտահանողի համար կարող է լինել լուրջ հնարավորություն, որպեսզի վերջիններս արտաքին շուկայում պահպանեն իրենց դիրքերը. «Գործարարներին ոչ միայն հիմա, այլեւ միշտ ենք հորդորել դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական հարաբերությունները, որովհետեւ մեկ շուկայից կախվածությունը կամ մեկ գործընկերոջ հետ կապ ունենալը վտանգավոր է»։
Ինչ վերաբերում է արտահանմանն աջակցությանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ այն տրվելու է միս, մսամթերք, ձուկ, ձկնամթերք, մրգային օղիներ, գինի ու պահածոներ արտադրողներին։
Բայց չէ՞ որ այս ոլորտներում արտահանման ծավալների անկում է արձանագրվել։ Այո, սակայն, ըստ Կարեն Ճշմարիտյանի, արտադրությունն ու արտահանումն ավելացնելու մեծ ներուժ է առկա ոչ միան ԵԱՏՄ, այլեւ այլ շուկաներում։
Մանավանդ ա՛յս համապատկերում, երբ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը կարող է մեր տնտեսության համար թթվածին լինել. «Կանխատեսելով դա՝ նախորդ տարեվերջին մենք կազմակերպեցինք մոտ հիսուն գործարարների այցը Թեհրան։ Իրանցի գործարարների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ շատ մեծ էր։ ՀՀ—ն իրենք դիտարկում էին որպես հարթակ՝ դուրս գալու ԵԱՏՄ շուկա»։
Բացի այդ, ինչպես նկատեց էկոնոմիկայի նախարարը, իրանցի մեր գործընկերները կարող են օգտագործել ՀՀ—ի՝ ԵՄ—ի ու ԱՄՆ—ի հետ առկա բարենպաստ առեւտրային ռեժիմների հնարավորությունները։
Ինչեւէ, հայ եւ իրանցի գործարարների միջեւ ձեռք են բերվել 100—ից ավելի պայմանավորվածություններ։ Եվ նախարարը հույս հայտնեց, որ դրանց մեծ մասը կդառնան որոշակի ծրագրեր։
Նախարարը լիահույս է նաեւ հայ—իրանական առանձին ծրագրերի կատարման մասով, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի հետ կվերականգնվեն կիսատ մնացած բոլոր՝ այդ թվում Մեղրու հէկ—ի ծրագիրը։ 
Արդյո՞ք պետք է շտապել եւ ՀՀ—ին տնտեսապես ուղղորդել դեպի Իրան։ «Մենք պետք է հարաբերությունները պահպանենք մեր ավանդական գործընկերների հետ եւ զարգացնենք հարաբերություններն Իրանի, Չինաստանի եւ ԱՄՆ—ի հետ։ Վերջինս նախորդ տարի Հայաստանի համար հաստատել է արտոնյալ առեւտրային ռեժիմ եւ ՀՀ կառավարության հետ ստորագրել ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մենք ընդհանրապես ոչ մի շուկա եւ հնարավորություն պետք է բաց չթողնենք»,–ի պատասխան համառոտեց նախարարը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 475 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024