ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 15

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարությանը։ Ըստ Շավարշ Քոչարյանի, Ալիեւի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձեւական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին. «Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը ե՛ւ ԵԱՀԿ համանախագահների, ե՛ւ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ։ Միանշանակ, սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»։
Մինչդեռ, ինչպես հավելեց Շ. Քոչարյանը, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց. «Իհարկե, միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները ընթանում են նույն ոճով, ինչպիսին եղավ Բեռնում, եւ որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձեւական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել։ Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը եւս մեկ անգամ վերլուծել ու անդրադառնալ այս ամեն ինչին, քանի որ այսպես շարունակելը որեւէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել։ Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն»։
Նախարարի տեղակալը նկատեց նաեւ, որ հենց Բեռնում Ադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստանի եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ գազի մատակարարման բանակցություններ են ընթանում, սակայն դրանց արդյունքների հետ կապված որեւէ տեղեկատվություն այսօր չկա։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել։
Ի դեպ, այս թեմայով քնարկումներ չեն եղել նաեւ նախորդ տարեվերջին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ («ՀՀ»—ն գրել է այդ մասին)։ Նկատենք, որ դեռ հունվարի 4—ին իրանական «Press.tv» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելիին, տեղեկացրել էր, որ Թբիլիսին Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու շուրջ։ Քամելին հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն, Իրանը պետք է գազը հասցնի մինչեւ Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ—վրացական սահմանին։
Տեղեկատվություն կա, թե Վրաստանը նախատեսում է վերանայել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման համար գումար ստանալ, այլ ոչ թե բաց թողնված ծավալի 10 տոկոսը, Երվանդ Զախարյանն ասաց, որ այն Հայաստանի համար որեւէ խնդիր չի առաջացնի, քանզի «դա Վրաստանի ու «Գազպրոմի» ներքին հարցն է»։
Երեկ Երվանդ Զախարյանն անդրադա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ–ի ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ–ի նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին։
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը եւս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը։ ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում։ Նախագահը կարեւորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ–ի աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան—ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ—ԵՄ հարաբերությունների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024