ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 15 » Կա՛մ պարտադրանք Բաքվին, կա՛մ ԼՂՀ ճանաչում /Եթե հաջողության չհասնեն, այլ մոտեցում կհասունանա/
15:23
Կա՛մ պարտադրանք Բաքվին, կա՛մ ԼՂՀ ճանաչում /Եթե հաջողության չհասնեն, այլ մոտեցում կհասունանա/

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարությանը։ Ըստ Շավարշ Քոչարյանի, Ալիեւի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձեւական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին. «Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը ե՛ւ ԵԱՀԿ համանախագահների, ե՛ւ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ։ Միանշանակ, սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»։
Մինչդեռ, ինչպես հավելեց Շ. Քոչարյանը, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց. «Իհարկե, միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները ընթանում են նույն ոճով, ինչպիսին եղավ Բեռնում, եւ որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձեւական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել։ Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը եւս մեկ անգամ վերլուծել ու անդրադառնալ այս ամեն ինչին, քանի որ այսպես շարունակելը որեւէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել։ Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն»։
Նախարարի տեղակալը նկատեց նաեւ, որ հենց Բեռնում Ադրբեջանը բանակցությունների քողի տակ շարունակում էր իր «դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը», իսկ համանախագահների առաջարկություններին, մասնավորապես հետաքննության մեխանիզմների կիրառմանը, այդ թվում՝ համապատասխան սարքավորումների ներդրմանը, Ադրբեջանը դեմ է։ Եվ բնական է, որ Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա ցույց է տալիս, որ միջնորդներն արդեն անհանգստացած են ու փորձում են նոր ուղիներ փնտրել։
Եթե, ըստ փոխարտգործնախարարի, այս ուղղությամբ էլ համանախագահները հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ պետք է հասունանա մեկ այլ մոտեցում, այն է՝ կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց։
Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի այն հայտարարությունը, թե օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, Շ. Քոչարյանը «անհաջող» որակեց։
Հայ—ռուսական հարաբերությունների վրա կարո՞ղ է ազդել այդ հայտարարությունը։ Այս հարցադրմանն ի պատասխան փոխարտգործնախարարը համառոտեց. «Դրանից հետո եղավ նրանց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը եւ այլն, եւ այլն։ Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»։
Դա պատահակա՞ն հայտարարություն էր, թե՞, այնուամենայնիվ, մշակված քաղաքականություն. լրագրողների այսօրինակ հարցումներին Շավարշ Քոչարյանն ասաց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայտարարություն էր։ Ավելին չեմ կարող ասել»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ Ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքներ են տանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական բանաձեւերի ուղղությամբ։ «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն հիվանդությունը, որն այնտեղ կա, խորացված է, ցավոք սրտի, հենց Եվրոպայի խորհրդում։ Այն մարդիկ, որոնք դարձել են ադրբեջանական քաղաքականության թիրախ, ամենեւին մեծամասնություն չեն։ Եվ խնդիրն այն է, որ մեծամասնություն կազմող պատգամավորներին եւս փորձում են ներգրավել հակահայկական աշխատանքներում»,–ասել է Քոչարյանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 348 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024