ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը՝ նվիրված 2015թ. ընթացքում մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի եւ շտաբների օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. ուսումնական տարվա հիմնական ուղղություններին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները։
Ի նշան խորին երախտագիտության՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը։
Շնորհավորելով զինված ուժերի կազմավորման 24—րդ տարեդարձի առթիվ եւ ողջունելով նիստի մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հետեւողական եւ լարված աշխատանքի, ջանքերի համադրման եւ միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում 2016 թվականին պետք է արվի ամենայն հնարավորը՝ առավել անվտանգ եւ արդյունավետ ծառայություն կազմակերպելու եւ առկա հաջողությունները բազմապատկելու համար։
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Դավթյանը, ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ—մայոր Ա. Ալեքսանյանը եւ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը։ Զեկույցների ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ստրասբուրգում երեկ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը, քննարկման էին դրված հակահայկական երկու զեկույցներ, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ ոչ։
Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձեւի նախագծին գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան։ Բազմաթիվ դեմ ձայներ էին ստացվել Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Մեծ Բրիտանիայից։
Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւի նախագծին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ էին քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները բաժանվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների շրջանում։
ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակությունը իր երախտագիտությունն է հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում։ Այդ մասին ընդգծվում է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26—ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը։
Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում թվային հեռուստատեսության ենթակառուցվածքները ստեղծվել են դեռեւս նախորդ տարվա հունիսին, Հայաստանի ողջ տարածքում այսօր առկա է թվային հեռարձակում՝ զուգահեռաբար անալոգային հեռարձակմանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։
Նա նշեց, որ անընդհատ հնչում է միեւնույն հարցը՝ «այդյո՞ք հնարավոր չէր խուսափել հեռուստատեսության թվայնացումից, առկախել գործընթացը կամ իրականացնել ավելի ուշ», ապա տվեց հարցի պատասխանը. «Թվայնացման գործընթացը հայաստանյան ներքին պրոցես չէ։ Հայաստանը հայեցողաբար ինքն իր համար չէր որոշել, որ պետք է անցում կատարել հեռարձակման մի ձեւից մեկ այլ ձեւի։ Թվայնացումը շոշափում է ոչ միայն պետության հեռահաղորդակցության ոլորտում գործող կազմակերպության, նաեւ ուղղակիորեն քաղաքացիների շահերը, քանի որ գործընթացի ընթացքում ստիպված լինում են ծախսեր։
Ինչո՞ւ Հայաստանը չէր կարող խուսափել թվայնացման գործընթացից։
Աշխարհում տեխնիկական զարգացումների ոլորտում միասնական կարգավորում կա, հատկապես այն տեխնիկական ոլորտներում, որոնք կապված են որեւէ տեսակի հեռարձակման հետ, քանի որ այս գործընթացում ներգրավված են բազմաթիվ մասնակիցներ՝ սկսած ռադիոէլեկտրոնային միջոցներ արտադրող ընկերություններից, նրանց համար դետալներ արտադրող կազմակերպություններից, մինչեւ բուն հեռարձակողները։
2006 թվականին հեռահաղորդակցության միջազգային կոմիտեն, որը կոորդինացնում է հեռարձակման ողջ ոլորտն ամբողջ աշխար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, երեկ կառավարության մամլո կենտրոնում հրավիրած ասուլիսում ամփոփելով 2015թ. գործունեությունը եւ խոսելով հեռանկարային ծրագրերից, նկատեց, որ կառույցի գործունեությունը 2016թ. ուղղվելու է հիմնականում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, գիտական նոր մրցույթների կազմակերպմանը, միջազգային համագործակցության զարգացմանը։ Մասնավորապես, մշակվելու եւ գործադիրին է ներկայացվելու ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2016—2020թթ. ռազմավարական ծրագիրը։ Նախատեսվում է կազմակերպել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ու թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման, ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների անհատական աջակցության, երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող համատեղ գիտական ծրագրերի մրցույթ։ Պարբերաբար թարմացվելու է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում կամ թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալների շտեմարանը։
Սամվել Հարությունյանը շեշտեց, որ նախորդ տարի գիտության բնագավառում այնպիսի աշխատանքներ են տարվել, որոնք կարող են մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունենալ. «2015 թվականը եղել է բավական պատասխանատու տարի, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք ոլորտի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024