ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 14.10.2024, 19:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 19

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների՝ իրենց խնդրանքով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները։
Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ։ Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Գործարարները ներկայացրել են նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման եւ արտահանման խթանման վերաբերյալ։
Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որեւէ աշխատատեղի կրճատումը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին աշխատատեղերի պահպանման եւ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել է, որ էն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության հիվանդանոցներից երեկ սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի։ Նրանցից 162—ը մինչեւ 18 տարեկան են, 85—ի մոտ, որից 35—ը՝ երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում՝ հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չկա։
Հունվարի 17—ին Երեւանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98—ն է առնչվել գրիպին եւ սուր շնչառական վարակներին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական հիվանդանոցներից դուրս է գրվել 600 երեխա, որոնք հիվանդացել էին գրիպով եւ ՍՇՎ—ով, նրանց մեկ քառորդի մոտ բարդացումներ կային թոքաբորբի տեսքով։ Այժմ նրանք ապաքինվել են եւ տուն են վերադարձել։ 
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1990 թվականին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից հունվարի 13—19—ը կազմակերպվեցին հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ, որոնք պատմության մեջ մնացին Բաքվի ջարդեր անվանումով։
Սպանվեցին ու անհայտ կորան շուրջ 220 հազար հայեր, որոնց Բաքվի իշխանությունները նախ ազատել էին աշխատանքից նախքան կսկսվեին բուն ահաբեկումները, ծեծն ու ջարդը։
1990 թվականի հունվարի 13—ին մոտ 50 հազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները, եւ սկսվեց ծեծ ու բռնարարքներ, ընդհուպ մինչեւ մարդկանց պատուհաններից դուրս նետելով, սպանելով երկաթե ձողերով, ողջակիզելով, կանանց ու աղջիկներին բռնաբարելով։
Եվ միայն 1990թ. հունվարի 19—ին այն ժամանակ դեռ գործող խորհրդային իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում ընդունեց։
Մինչ այդ՝ 1990—ի հունվարի 17—ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց՝ կոչ անելով արտաքին գործերի նախարարների կոմիտեին եւ Եվրախորհրդին՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից եւ պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։
Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024