ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 19 » Վարչապետը տնտեսավարողների հետ քննարկել է արտադրության զարգացմանն ուղղված հարցեր
09:32
Վարչապետը տնտեսավարողների հետ քննարկել է արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների՝ իրենց խնդրանքով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները։
Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ։ Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Գործարարները ներկայացրել են նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման եւ արտահանման խթանման վերաբերյալ։
Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որեւէ աշխատատեղի կրճատումը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին աշխատատեղերի պահպանման եւ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում։
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում եւ դրանց հիման վրա կմշակվեն տնտեսավարողներին աջակցության նոր քայլեր եւ ուղիներ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024