ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 21

Երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 515 խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2015—ի արդյունքները, եւ ներկայացվել են 2016 թվականի ընթացքում ինչպես տեսչության, այնպես էլ բոլոր խոշոր հարկ վճարողների առջեւ ծառացած մարտահրավերները, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
Խորհրդակցության ժամանակ մասնավորապես նշվել է, որ տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից նախորդ տարի պետական բյուջե է վճարվել 383,3 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 9 տոկոսով, այդպիսով պետական բյուջեի եկամտային մասի հիմնախնդիրները գլխավորապես լուծվել են խոշոր հարկ վճարողների եւ ամենից առաջ՝ տվյալ տեսչությունում հաշվառված հարկատուների վճարած եկամուտների արդյունքում։ 
Խորհրդակցության մասնակիցներին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2016 թվականի բյուջետային մարտահրավերները, մասնավորապես բյուջետային լրացուցիչ եկամուտների սահմանափակումները՝ կապված ՓՄՁ—ների, գործող հարկային արտոնությունների, տնտեսության ճյուղային կառուցվածքի հետ, հետեւաբար եկամուտների ապահովման առումով ընթացիկ տարում շեշտադրումը լինելու է հիմնականում խոշոր բիզնեսից ակնկալվող եկամուտների վրա։ 
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել է այն հարկային ռիսկերը, որոնք առկա են ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22—ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ—1164—Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները։ Երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում։
Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության եւ հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կեւորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) եւ Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ)։
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղյակ ենք, ՀՀ կառավարությունը գազի գինը նվազեցնելու հետ կապված հարցով դիմել է ռուսական կողմին։ Ներկայումս Հայաստանի սահմանին ՌԴ—ից մատակարարվող գազի 1000 խմ—ն արժե 165 դոլար։ Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գործարարները խնդրել են՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՌԴ—ին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Հիշեցնենք, որ ձեռներեցները ներկայացրել էին նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումները թե՛ աշխատատեղերի պահպանման եւ թե՛ արտահանման խթանման վերաբերյալ։ Ի պատասխան վարչապետը շեշտել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին, ու հաշվի առնելով ՌԴ հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում է խնդրի դրական լուծում։
Ի վերջո, ի՞նչ է պատասխանել ռուսական կողմը, կա՞ն նախադրյալներ, որ չի մերժի։ Այս եւ նմանօրինակ հարցերին ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց. «Եթե ՌԴ—ից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին։ Երբ պատասխանը լինի, բոլորս կիմանանք։ Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեն։ Կարծում եմ, որ մեր տնտեսավարողների, մանավանդ նրանց համար, ովքեր գազի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է»։
Ի՞նչ գնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024