ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 07.11.2024, 11:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Tert.am»—ի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։
— ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո սահմանային լարվածությունը չնվազեց։ Հակառակը՝ լարվածությունը մեծացավ։ Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին։
— Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաեւ աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով՝ քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։
— Հայաստանի փորձագիտական շրջանակները, նաեւ քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորել։ Ըստ այդ տեսակետների՝ Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին կատարվող սադրանքներն են։ Համաձա՞յն եք։ Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառում, ինչի հետեւանքո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ օրակարգային հարցերին։ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան—Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխարհագրական հսկայական հեռավորություն եւ քաղաքակրթությունների տարբերություն։ Թվում է, թե այս գործոններն արդեն իսկ բավարար են, որպեսզի Հայաստանի եւ ծագող արեւի երկիր Ճապոնիայի միջեւ համագործակցությունը շատ թույլ լինի։ Սակայն պարզվում է հակառակը. արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է Ճապոնիայի դեսպանատունը, իսկ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր կապեր։ 
Դեռ ավելին՝ անցյալ տարեսկզբին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը հաջորդող օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի հանդիպման ժամանակ ընդգծվեց երկու երկրների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին «ՀՀ»—ի խնդրանքով գնահատեց, թե որքանով է տարբեր ոլորտներում համագործակցությունը կայացել, եւ ինչպիսին են հեռանկարները. «Համագործակցությունն այս մեկ տարում զարգացել է, սակայն դրա խորացման գործընթացը կանգ չի առնելու։ Այն շարունակական է լինելու։ Մենք պատրաստվում ենք ավելի ու ավելի զարգացնել ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Անցյալ տարի Ճապոնիա այցելեց Հայաստանի խորհրդարանական թիմը, եւ արդեն որոշված է, որ պատասխան այցով Ճապոնիայից ժամանելու են ճապոնա—հայկական համագործակցության խորհրդարանական խմբի անդամները, որի վերաբերյալ բանակցել եմ Տոկիո կատարած վերջին այցիս ժամանակ։
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ասեմ, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024