ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 14 » ՀՀ—ն լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում /ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին/
14:51
ՀՀ—ն լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում /ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ օրակարգային հարցերին։ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան—Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024