Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20
Նախօրեին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16—րդ նիստին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը եւ Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ—ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16—րդ նիստին հանգամանալից քննակվեցին Հայաստան—ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։
Բացելով նիստը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «2015թ.—ն առանձնահատուկ տարի էր Հայաստան—ԵՄ համագործակցության համար։ Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ եւ կառուցողական երկխոսության, երկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հրանտ Դինքի սպանության 9—րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում հիշատակի միջոցառում է անցկացվել։ Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը եւ «Հրանտ Դինք» հիմնադրամը Երեւանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք են անցկացրել՝ մայրաքաղաքի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով։
Ստորագրահավաքին միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Երեւանի քաղաքապետարանի մոտ շուրջ մեկ ժամ լուռ ակցիա անցկացնելուց հետո կազմակերպիչները հավաքված ստորագրություններով Երեւան քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանելու պահանջով դիմումը հանձնել են Երեւանի քաղաքապետարան։
9 տարի առաջ հունվարի 19—ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով կատարվեց պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը։ Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու եւ կարեւորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը։ Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձեւանում։ Նրա հուղարկավորությանը մասնակցող բազմազգ ու բազմահազարանոց ամբոխը միաձայն բացականչում էր՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»։
Երեկ, հիշատակի արարողություններ տեղի ունեցան Ստամբուլում, Երեւանում, աշխարհի այլ քա
...
Կարդալ շարունակությունը »
|
Համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն
Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության հարցը։ Տարբեր ոլորտներում նշմարվում են համագործակցության եզրեր։
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար։
Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առեւտուրը. «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»։
Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ միջնորդ դառնալ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. «Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ եւ այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ։ Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առեւտուր անել Եվրասիական միության հետ, եւ Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար։ Այնպես որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016—ին»։
«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կաշխուժացնի Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսությունները»,– նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մի քանի օրից կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են հակահայկական զեկույցներ։ Հայկական պատվիրակությունը դեռեւս չի բարձրաձայնում, թե ինչպիսի միջոցներով, սակայն վստահեցնում է, որ փորձելու է չեզոքացնել ադրբեջանական նավթադոլարների ազդեցությունը եվրոպացի պատգամավորների վրա։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը»,— լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ մանրամասնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն նախատեսվում է համակողմանի ուսումնասիրություն եւ զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան։ «Գիտեք նաեւ, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է եւ այնտեղ մեծ կապեր ունի։ Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել եւ ունի հակահայկական մոտեցումներ։ Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել։ Այսինքն՝ նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,– նշել է Բաբայանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|